ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին զուգահեռ տեղի ունեցավ Հայաստան - ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության առաջին գագաթնաժողովը, որին մասնակցեցին երկու երկրների կառավարությունների ու տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ: Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների (Dell, NVIDIA, Synopsys, AWS, և Salesforce) ղեկավարներին՝ քննարկելու ԱՄՆ-ի և Հայաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման ուղիները, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության, մատակարարման շղթաների ամրապնդման և մեր ժողովուրդների անվտանգության և բարգավաճման համար վստահելի ու դիմակայուն տեխնոլոգիական էկոհամակարգեր ձևավորելու հարցերը»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։