• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Ռուսաստանը փորձելու է Հայաստանում ահաբեկչական գործողություններ իրականացնել. Սարգսյան Բաց հարթակ․ Ռուսաստանը փորձելու... 20:35
Իրանի արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է և՛ բանակցել, և՛ կռվել. Արաղչի. «Հարևաններ» Իրանի արտաքին գործերի նախարարությունը... 19:59
Հանուն Հանրապետության կուսակցության խոստումները Հանուն Հանրապետության կուսակցության խոստումները 19:58
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 12:3412 Փտր, 2026

76 537 քաղաքացի 2025-ին հայտարարագրման արդյունքում ստացել է 6 մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. Փաշինյան

Կառավարությունը հավանություն տվեց սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում փոփոխություններ կատարելու մասին հարցին։

«Նախորդ տարի Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, և էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Մասնավորապես, սահմանվել է, որ հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինն իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա, ֆիզիկական անձը կարող է նախալրացված հայտարարագիրը փոփոխել, իսկ փոփոխությունների չենթարկվելու դեպքում հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետի օրը այն համարվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված։ Սոցիալական ծախսը ֆիզիկական անձին փոխհատուցվում է, եթե վերջինս օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը։ Նախագծով առաջարկվում է սոցիալական ծախսերի հետ կապված հարաբերությունները կարգավորող Կառավարության որոշումը համապատասխանեցնել կատարված օրենսդրական փոփոխություններին՝ սահմանելով, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձն օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը։ Նշեմ նաև, որ մինչև Հարկային օրենսգրքում վերոնշյալ փոփոխությունը կատարելը սոցիալական ծախսից օգտվելու համար հայտարարատու ֆիզիկական անձը պետք է ներկայացրած լիներ եկամտային հարկի տարեկան հաշվարկը, իսկ հայտարարագիրը կարող էր ներկայացվել միայն էլեկտրոնային ստորագրությամբ հաստատվելուց հետո։ Այսինքն՝ նախկինում գործող մոտեցումը պահպանվել է, ինչը նշանակում է, որ սոցիալական ծախսից օգտվելու կարգի առումով խստացում չի կատարվում»,- նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Նախորդ տարի ինչ կարգ էր գործում. քաղաքացիները պետք է իրենք ունենային նույնականացման քարտ՝ պարտադիր լրացնելու համար համընդհանուր հայտարարագիրը, դրանից  բխող էլեկտրոնային ստորագրություն, այսինքն՝ իրենք մտնում, լրացնում էին, էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրում ու ներկայացնում էին։ Ներկայացնելու պահից ծագում էր սոցիալական կրեդիտը, դրանց առկայության դեպքում համապատասխան ծախսերի, վերադարձի իրավունքը գործում էր»։

Նա ընդգծեց, որ 70 տոկոսից ավելի քաղաքացի հայտարարագիրը հաստատել էր այնպիսին, ինչպես ինքնաշխատ ձևով գեներացվել էր։ «Մենք էլ մտածեցինք, որ եթե մարդկանց 70 տոկոսը բան չի ավելացնում, և ինքնաշխատ արտահայտում է, ապա ինչո՞ւ ենք մենք այդ լրացուցիչ գործողությունը պահում։ Եկանք այն եզրակացության, որ բոլորինը ինքնաշխատ եղանակով գեներացվելու է համընդհանուր հայտարարագիրը, քանի որ նաև 30 տոկոսը կա. այն մարդիկ, ովքեր 30 տոկոսի մեջ կարող են լինել, պետք է մտնեն և հաստատեն, եթե ոչ՝ համարվում է հաստատված. բայց այստեղ էլ սոցիալական կրեդիտների մասը կա, նրբությունը, որը ավելացել է, լրացնելիս էլեկտրոնային ստորագրության անհրաժեշտությունը չկա, բայց քանի որ սոցիալական կրեդիտի համար, այնուամենայնիվ, լրացուցիչ գործողություն կա անելու, դրա համար անհրաժեշտ է, որ նախ էլեկտրոնային ստորագրությամբ ներկայացվի, և լրացվի նաև սոցիալական կրեդիտը վերադարձնելու հայտը, և դրա համար անհրաժեշտություն է, որպեսզի նման քաղաքացիները, ովքեր ունեն սոցիալական կրեդիտ վերադաձնելու խնդիր, էլեկտրոնային ստորագրություն ունենան։

Ամփոփելով 2025 թվականի թվյալները՝ ուզում եմ ասել, որ 76 հազար 537 քաղաքացի 2025 թվականի ընթացքում կամ 2024-ի հայտարարագրման արդյունքում ստացել է 6 մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ։ Միջին գումարը մեկ հայտարարատուի համար կազմել է 81 հազար դրամ։ Ես կարծում եմ, որ սա նաև կարևոր է սոցիալական մեր քաղաքականությունները քայլ քայլ կարգավորելու և առավել հասցեական լինելու համար»,- ասաց Փաշինյանը։

«Մենք անդադար դիմումներ գրելու տրամաբանությունից պետք է դուրս գանք։ Խնդրում եմ՝ որտեղ հնարավոր է, ազատվենք դրանից»,- նշեց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ սոցիալական կրեդիտների վերադարձի հետ կապված։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն էլ ասաց. «Որոշում կայացրինք նոր պլատֆորմ ունենալ, ուզում եմ իրազեկել, որ նոր պլատֆորմի հետ կապված մրցույթը կայացել է, հիմա գնահատման փուլում ենք, ու դրա արդյունքներով մենք այս տարի կմշակենք նոր պլատֆորմը, որը հենց նշված լուծումներն իր մեջ կպարունակի և ոչ միայն: Նշեմ նաև, որ մենք խոստացել էինք, որ պետք է որոշ համակարգերի հասանելիություն ստանանք, մասնավորապես, բանկային տեղեկատվությունը՝ ավանդների դիմաց եկամուտները ստացվող քաղաքացիների, դրանք քաղաքացիների թույլտվությամբ հնարավորություն ունենանք բանկերից ստանալու, այդ հարցն էլ ենք կարգավորում։

Մյուս հարցը. լիազորագրի միջոցով ուրիշին թույլ տալ իր փոխարեն հայտարարագիրը տեսնելը, լրամշակելը և հաստատելը, ինչպես նաև մեր սոցիալապես անապահով, նաև կենսաթոշակառուների համար ավտոմատ տեղեկատվության ստացումը ԱՍՀ նախարարության շտեմարանից: Սրանք բոլորն այս տարվա ընթացքում կլուծվեն, բացի դրանից՝ կլինի մի հավելված, որը շատ ավելի պարզ եղանակով մարդկանց հասանելի կլինի իրենց հեռախոսներում, և շատ հեշտ հարցերի միջոցով նրանց կուղղորդի ցանկացած դաշտ՝ հասկանալու, ինչպես նաև լրամշակելու և հաստատելու իրենց հայտարարագրերը»։

Վահե Հովհաննիսյանն ասաց. «2 շաբաթվա ընթացքում մենք պատրաստվում ենք բերել ևս մեկ նախագիծ, որով կսահմանվեն այն չհարկվող եկամուտների ցանկերը, որոնք ենթակա չեն հայտարարագրման կամ հայտարարագրման ենթակա են միայն միանվագ գործարքի գծով սահմանված որոշակի շեմը գերազանցելու դեպքում: Այստեղ հավելյալ պարզեցում է, որովհետև մեր քաղաքացիները հարցեր էին բարձրացնում, թե որ շեմերը՝ ընտանիքի անդամների փոխանցումները և այլն, հիմա մենք կոնկրետ սահմանում ենք այն երկար ցանկը, որոնք հայտարարագրման ենթակա չեն։ 2 շաբաթվա ընթացքում կներկայացնենք Կառավարության հաստատմանը։

ՊԵԿ նախագահը նշեց. «Սա, բացի բուն հայտարարագրման ռեֆորմից, տրամաբանությամբ հարմարավետ հարթակ է բազմաթիվ ֆիզիկական անձ-հարկ վճարողների համար, որպեսզի նրանք այն, ինչը ՊԵԿ-ը չի տեսնում, օրինակ՝ վարձավճարները կամ նմանատիպ այլ եկամուտներ, այդ հարթակում շատ պարզ հայտարարագրեն և իրենց հարկերը վճարեն, և 2025 թվականն այդ տեսանկյունից էլ է բավական առաջընթացի տարի եղել, ու եթե թվեր հնչեցնեմ, 8.6 մլրդ դրամ հարկեր են վճարվել այդ ճանապարհով նախորդ տարվա 4.5 մլրդ դրամի փոխարեն։ Նաև այս ամբողջ ռեֆորմի թվայնացման տրամաբանության ավարտը լինելու է այն, որ մենք ֆիզիկական անձի կյանքի տրամաբանություն դարձնենք այն, որ եթե նա հարկային մարմնի հետ առնչվում է, մի պատուհանից առնչվի բոլոր հարցերով, և իմ նշած մրցույթի արդյունքում պլատֆորմը երբ մշակվի, հաջորդ փուլը կլինի ֆիզանձի համար մեկ միասնական պլատֆորմ հարկային մարմնին բոլոր հարցերով դիմելու համար»։

Դիտումների քանակ214
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ռուսաստանը և Բելառուսն անցկացնում են միջուկային ուժերի առաջին համատեղ վարժանքները 01:0222 Մայ, 2026
  • Դատախազությունը հիմա է գտել իրավական հիմքերը. Պապոյանը Արարատի ցեմենտի գործարանի պետականացման մասին 00:5822 Մայ, 2026
  • Հայաստան դաշինքը խոստանում է վերացնել ամեն քայլափոխի մարդկանց համար ստեղծվող անհարմարությունները 00:5422 Մայ, 2026
  • Ութ տարվա ընթացքում մի հատ հավի բուն չեն սարքել. Սամվել Կարապետյան 00:3822 Մայ, 2026
  • «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերում 00:2322 Մայ, 2026
  • «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ընտրապայքարի է դուրս եկել ընդդիմության փոփոխության պահանջով 23:5021 Մայ, 2026
  • Ստուգումներ բուսաբուծական և ձկնաբուծական ընկերություններում. Ռոսսելխոզնադզորը Հայաստանում է 23:1921 Մայ, 2026
  • «Դա ՌԴ փոխվարչապետի ի՞նչ գործն է». Իոաննիսյանը՝ Միխայիլ Գալուզինի հերքման մասին 23:0021 Մայ, 2026
  • Հրդեհ Լեռնապատ գյուղում 22:5421 Մայ, 2026
  • 20:15-ի դրությամբ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցել է շուրջ 1280 մարդ․ ԻՔՄ 22:4221 Մայ, 2026
  • Կենսաչափական համակարգին զուգահեռ ընթանում են ինքնաշխատ սահմանային անցման (e-gates) համակարգերի ներդրման աշխատանքները. ՆԳ նախարար 22:2721 Մայ, 2026
  • Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք՝ պայմանավորված ձնհալքի և տեղումների ինտենսիվությամբ 22:1421 Մայ, 2026
  • Հարցազրույց Լևոն Զուրաբյանի հետ 22:0721 Մայ, 2026
  • Հայտնաբերվել է 343 կեղծ տեսանյութ. ռուսներն ակտիվացրել են ՀՀ դեմ ապատեղեկատվական արշավը. Euronews 21:5121 Մայ, 2026
  • «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը՝ հայկական հյուրընկալությամբ 21:4021 Մայ, 2026
  • Ադրբեջանական դրոշը՝ Հայաստանի փոխարեն․ Իսրայելի հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել 21:2121 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | «Մատրյոշկա» և Storm-1516 ցանցերը փորձում են ազդել ՀՀ ընտրությունների վրա. Euronews 21:0021 Մայ, 2026
  • ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով 20:5921 Մայ, 2026
  • «Դպրոցական սնունդ»-ի հայաստանյան փորձը 20:5821 Մայ, 2026
  • Սահմանափակվել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը և +63 , +212 միջազգային հեռախոսային կոդերով ուղարկվող ֆիշինգային SMS-ները. ՆԳՆ խոսնակ 20:5621 Մայ, 2026
  • Ուրանը չպետք է դուրս բերվի երկրից. Խամենեի 20:5421 Մայ, 2026
  • Թվային ժողովրդավարության գործիքները՝ Հայաստանում 20:5121 Մայ, 2026
  • «Կոմիտասի ձայնադարան»-ը հասանելի է արվեստասերին 20:4821 Մայ, 2026
  • Իրանը և Օմանը բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով անցման համար վճարովի համակարգ մշակելու շուրջ. Bloomberg 20:4421 Մայ, 2026
  • Մակրոնը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել 20:4121 Մայ, 2026
  • Երբ ընտրության ես գնում տեղեկացված ու կողմնորոշված 20:3721 Մայ, 2026
  • Եվրոպան արագացնում է ներգաղթյալների արտաքսումը 20:3321 Մայ, 2026
  • Մայիսի 21-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:2921 Մայ, 2026
  • Կրթական նոր չափորոշիչներով դպրոցներում կնվազեցվի բովանդակային և կազմակերպական ծանրաբեռնվածությունը 20:2621 Մայ, 2026
  • Յուղի ու յուղաներկի վարպետը 20:2221 Մայ, 2026
  • «Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով 20:2021 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 21.05.2026 20:1821 Մայ, 2026
  • Նարնջագույն տագնապ Դելիում՝ ուժեղ շոգի պատճառով 20:1521 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 21. 2026 20:1021 Մայ, 2026
  • «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի 20:0621 Մայ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցեր 20:0321 Մայ, 2026
  • Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին իսկապես կդարձնի սպորտի կենտրոն. Ժաննա Անդրեասյան 19:5621 Մայ, 2026
  • Դրան 200-ով գրի էլի, պտի 2 հոգի տեղ ըշխատի. Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունը 19:4921 Մայ, 2026
  • Ռուսաստանի և Բելառուսի միջուկային զորավարժությունները ազդանշան են ՆԱՏՕ-ին. Պեսկով 19:4221 Մայ, 2026
  • Քննարկվել են անվտանգ էներգետիկ համակարգերի ֆինանսավորման և ներդրումային քաղաքականության հարցեր 19:2921 Մայ, 2026
  • Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքում 19:2421 Մայ, 2026
  • Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Գրենլանդիան դառնա անկախ երկիր. Լենդրի 19:1721 Մայ, 2026
  • Կառավարությունը հրաժարվել է գույքերի օտարման, գրավադրման դեպքերում նախապատվության իրավունքներից 19:0921 Մայ, 2026
  • Մոսկվան չի միջամտում Երևանի ներքին գործերին. Գալուզին 19:0221 Մայ, 2026
  • Կարդիականացվի Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի գործիքակազմը 18:5621 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը սպանության մեղադրանք է ներկայացրել Ռաուլ Կաստրոյին 18:4921 Մայ, 2026
  • Տանձուտ, Ձորագետ, Դեբեդ և Փամբակ գետերի մաքրման աշխատանքների համար Կառավարությունը կհատկացնի 446.5 մլն դրամ 18:4121 Մայ, 2026
  • Սահմանվել են անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակները 18:3421 Մայ, 2026
  • «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով 18:2921 Մայ, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդուն 18:2421 Մայ, 2026
  • Անգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներ 18:1621 Մայ, 2026
  • Կհստակեցվի ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու պարտավորությանն առնչվող նորմը 18:0621 Մայ, 2026
  • Բնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում. ՀԾԿՀ 17:5921 Մայ, 2026
  • «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ 17:5421 Մայ, 2026
  • Տուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ է ուզում. Սամվել Մարտիրոսյանը հայտնել է նոր կեղծիքի մասին 17:4721 Մայ, 2026
  • ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ պետական մարմինների անունից կեղծ SMS-ներ են շրջանառվում 17:4221 Մայ, 2026
  • Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների 31-րդ խմբի երդման արարողությանը 17:3621 Մայ, 2026
  • Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահ Ստեփան Բոդեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:2421 Մայ, 2026
  • Կստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարան 17:1221 Մայ, 2026
  • Ֆինանսների նախարարը և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը ստորագրել են բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման 264.4 մլն դոլարի համաձայնագիր 17:0121 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | «Ամալյան և Գայանեն ակտիվիստ են, դրանք 100-անոց են». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 17:0021 Մայ, 2026
  • Ապրիլին հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք. ՊԵԿ 16:5221 Մայ, 2026
  • Կհստակեցվեն կրթական կազմակերպությունների գործառույթները 16:4121 Մայ, 2026
  • Հայաստանում էբոլայի ու հանտավիրուսի տարածման ռիսկը գնահատվում է ցածր, համավարակի վտանգ չկա. ՀՎԿԱԿ 16:2821 Մայ, 2026
  • ԵՄ-ն և ԱՄՆ-ը դատապարտել են Իսրայելին՝ ակտիվիստներին ցուցադրող տեսանյութի համար 16:0921 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ալավերդու գրասենյակների պատասխանատուն ընտրակաշառք է տվել. կան ձերբակալվածներ 15:5821 Մայ, 2026
  • Արդարադատության նախարարի տեղակալը ներկայացրել է երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները 15:5421 Մայ, 2026
  • 8 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի պարաբազկամարտի 28-րդ առաջնությունում 15:4621 Մայ, 2026
  • Կկարգավորվեն «Հայաստան օրգանական» տարբերանշանի կիրառելիության հետ կապված խնդիրները 15:4221 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում 15:2921 Մայ, 2026
  • Կընդլայնվի «Մասսայական ուսուցում» բաղադրիչի շրջանակը 15:1821 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 15:0821 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Ոչինչ չի ստացվի. Կոբախիձեն՝ Վրաստանը Հայաստանին հակադրելու փորձերի մասին |21.05.2026 15:0021 Մայ, 2026
  • Կկրճատվի բյուջետային երաշխիքի տրամադրման ժամկետը 14:5921 Մայ, 2026
  • Ապատեղեկատվություն է, Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ 14:4921 Մայ, 2026
  • Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ 14:4521 Մայ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները քննարկել են հարկային նոր հայեցակարգին առնչվող հարցեր 14:3621 Մայ, 2026
  • Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք 14:2921 Մայ, 2026
  • Մերցն առաջարկել է Ուկրաինային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհել. Reuters 14:2121 Մայ, 2026
  • Հուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը 14:1621 Մայ, 2026
  • Փոփոխություններ՝ 2026 թ. կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառման մեջ 14:0321 Մայ, 2026
  • Մեկնարկում են «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումները հայկական ձեռնարկություններում 13:5421 Մայ, 2026
  • Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման համար 13:4421 Մայ, 2026
  • ExIm տեղեկատվական հարթակ՝ ԱՏԳ մասնակիցների համար 13:3321 Մայ, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդուն 13:2421 Մայ, 2026
  • Գևորգ Պապոյանի ճեպազրույցը 13:2121 Մայ, 2026
  • Փրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը նվազեցնելու նպատակով. ՆԳՆ ՓԾ 13:1221 Մայ, 2026
  • Ընտրություններից առաջ Հայաստանում ակտիվացել է կրեմլամետ ապատեղեկատվական արշավը. Euronews 13:0621 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Ցանկանում ենք Հայաստանի հետ հարաբերություններում հստակություն ունենալ. Գալուզին 13:0021 Մայ, 2026
  • «Բոլորին դեմ»-ի ցուցակում մնալու է 25 թեկնածու 12:5921 Մայ, 2026
  • Մինչև 12 տարեկան 2 երեխա ունեցող ծնողներին կտրվի օրական առավելագույնը 30 րոպե աշխատանքից բացակայելու իրավունք 12:5321 Մայ, 2026
  • Firebird-ի և OpenAI-ի հետ համատեղ նախաձեռնություն ունենք. ԿԳՄՍ նախարարը՝ ԱԲ գրագիտության մասին 12:4821 Մայ, 2026
  • Զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում վաղը՝ ժամը 10։00-ին, «Հաղթանակ» զբոսայգում թնդանոթից կարձակվի 1 կրակոց. ՊՆ 12:4321 Մայ, 2026
  • ՆԳՆ-ն ԵՄ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ շարունակում է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը 12:3921 Մայ, 2026
  • Վարկի կամ լիզինգի շահառուն իր ֆինանսական պարտավորությունը կարող է բանկից բանկ տեղափոխել. պետության սուբսիդավորումը կպահպանվի 12:3221 Մայ, 2026
  • Խարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին 12:2821 Մայ, 2026
  • Թեհրանը քննարկում է ԱՄՆ-ի պատասխանը Իրանի վերջին առաջարկին. Բաղաեի 12:2221 Մայ, 2026
  • «Բոլորին դեմ եմ»-ի թեկնածուներից 50-ը ինքնաբացարկ են հայտնել 12:1721 Մայ, 2026
  • Այս տարի 12-րդ դասարանը ավարտում է ավելի քան 22 հազար երեխա. Անդրեասյան 12:0821 Մայ, 2026
  • Նոր չափորոշչի ներդրման գործընթացը ուղեկցվել է հանրակրթության ֆինանսական ծավալների էական աճով. Ժաննա Անդրեասյան 12:0521 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015