Միացյալ Նահանգներում Լեհաստանի դեսպանատունը հրավեր է ստացել՝ ուղղված այդ երկրի նախագահին կամ վարչապետին՝ մասնակցելու փետրվարի 19-ին նախատեսված Խաղաղության խորհրդի առաջին նիստին։
Վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով՝ «Ներկա հանգամանքներում, ելնելով այդ խորհրդի սկզբունքների, կարգավիճակի, նրա անմիջական նպատակների տեսանկյունից, որոնք հիմնականում կապված են Գազայի հատվածի վերականգնման հետ, համակարգային բնույթի որոշակի կասկածներ, կապված խորհրդի ձևի հետ, ստիպում են Լեհաստանին հրաժարվել անդամակցությունից»:
Նա, սակայն, հավելել է, որ հետևելու է իրավիճակին, և «եթե հանգամանքները փոխվեն, չենք բացառում որևէ սցենար»: Պաշտոնյան ընդգծել է, որ խորհրդի նիստին մասնակցելուց հրաժարվելը չի նշանակում Վաշինգտոնի հետ հարաբերությունների վատթարացում, պարզապես հարցի վերաբերյալ Վարշավան այլ տեսակետ ունի։
Շվեդիան, Նորվեգիան, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Իսպանիան, Խորվաթիան, Սլովակիան, Սլովենիան, Նոր Զելանդիան և Ֆրանսիան ուղղակիորեն հրաժարվել են մասնակցությունից, ընդ որում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին սպառնացել է նոր մաքսատուրքերով հրաժարվելու համար:
Դանիան պաշտոնական հրավեր չի ստացել, ինչը վկայում է Գրենլանդիայի պատճառով երկկողմ լարված հարաբերությունների մասին, իսկ Կանադայի համար հրավերը հետ է կանչվել: