• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Տարածաշրջանում Թուրքիայի դեմ դաշինքներ են ստեղծվում. Ֆիդան. «Հարևաններ» Տարածաշրջանում Թուրքիայի դեմ դաշինքներ... 19:48
Օրը՝ 60 վայրկյանում | 14.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 14.08.2026 19:46
Բաց հարթակ. Ռուսաստանը շանտաժի լեզվով է խոսում Հայաստանի և Վրաստանի հետ. Սարգսյան Բաց հարթակ. Ռուսաստանը շանտաժի... 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հանրապետությունում 2025-ին հանցագործությունների թիվը նվազել է 3․2 տոկոսով․ ՆԳ նախարար
Իրավունք
19:3110 Փտր, 2026

Հանրապետությունում 2025-ին հանցագործությունների թիվը նվազել է 3․2 տոկոսով․ ՆԳ նախարար

Հանրապետությունում 2025 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 3․2 տոկոսով․ ՆԳ նախարարն ամփոփել է Ոստիկանության 2025 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նախարար Սարգսյանը նշել է, որ ոստիկանության հենասյունային բոլոր ուղղություններով ամփոփման նպատակն է գնահատել ձեռքբերումները, մատնանշել բացթողումները և հստակեցնել անելիքները։

Զեկույցներով հանդես են եկել ՆԳՆ ոստիկանության պետը, ոստիկանության պետի տեղակալները՝ յուրաքանչյուրն իր ուղղությամբ ներկայացնելով կատարված աշխատանքները։

ՆԳՆ ոստիկանության պետ-նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը նշել է, որ հանցավորության դեմ արդյունավետ պայքարը շարունակում է մնալ ոստիկանության առաջնահերթությունը: Ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը՝ նա ընդգծել է, որ ըստ ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի 2025 թվականի ամփոփ վիճակագրության՝ Հայաստանում կատարված հանցագործությունների և դրանցով նախաձեռնված վարույթներով 2024 թվականի համեմատությամբ արձանագրվել է հանցագործությունների թվի 3․2 %-ով նվազում։ Վիճակագրական պատկերում առաջին անգամ վերլուծվել է հենց 2025 թվականի իրավիճակը, որը թույլ է տվել դուրս բերել կոնկրետ տարվա հանցավորության պատկերը։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է հանրապետությունում արձանագրված մարդու դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրությունը, նշելով, որ 2025 թ․ ընթացքում դրանց թիվը նվազել է 1․739-ով կամ 23,2 %-ով։

2024-ի համեմատ 5-ով ավելացել են հաստատված սպանությունները։ Հաստատված սպանության դեպքերի բացահայտումը կազմել է 100 տոկոս։

Վարդան Վարդանյանը նշել է, որ 169 դեպքով նվազել են նաև բնակարանային գողության դեպքերը՝ 933-ից հասնելով 764-ի, իսկ բացահայտման ցուցանիշը շեշտակի բարելավվել է։

Միայն քրեական ոստիկանության կողմից բացահայտված դեպքերով պետությանը և համայնքին պատճառված նյութական վնասը, նախնական հաշվարկներով, կազմել է շուրջ 25 մլրդ ՀՀ դրամ․ կան նախաձեռնված քրեական վարույթներ, վերականգնված միջոցներ։

ՀՀ իրավապահ համակարգը հաշվետու ժամանակահատվածում շարունակել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը՝ հիմքում ունենալով թմրամիջոցների ներմուծման և արտադրության շղթայի բացահայտման ռազմավարական մոտեցումը։ 2025 թվականին կրկնապատկվել է առգրավված թմրամիջոցների ծավալը: Իրավապահ համակարգի համագործակցված աշխատանքի արդյունքում հանրապետությունում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց՝ նախորդ տարվա 426 կիլոգրամի համեմատ։

Դրական տեղաշարժ է գրանցվել նաև զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարում․ առգրավվել և կամավոր հանձնվել է 2246 միավոր զենք՝ նախորդ տարվա համեմատ 667-ով ավելի։

Վարդան Վարդանյանը ներկայացրել է հանցավորության թվային քարտեզի զարգացումը, ինչը հնարավորություն է տալիս վիզուալ տեսնել հանցավորության շարժընթացը: Նա կարևորել է քրեական ոստիկանների անհատական էլեկտրոնային քարտերի համակարգը, որը հնարավորություն է տալիս տեսնել թե՛ ծառայողի անձնական նախաձեռնությամբ բացահայտված հանցագործությունները, թե՛ մասնակցությունը թիմային բացահայտումներին։

Վարդան Վարդանյանն ընդգծել է, որ հաշվի առնելով հանցավորության դինամիկան և նկատվող միտումները՝ ուրվագծվել են ընթացիկ տարում իրականացվելիք միջոցառումները․ մասնավորապես՝ վերաիմաստավորվել են օպերատիվ տեղեկությունների ձեռք բերման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դրական է գնահատել քրեական ոստիկանության մասով նախարարության կողմից վարվող քաղաքականության հետևողական իրացման արդյունքում մի շարք ուղղությունների արդյունքները։ Նախարարը հանձնարարել է ակտիվացնել և մինչև տարեվերջ ամբողջությամբ ավարտել քրեական ոստիկանության թվայնացման գործընթացը, կարևորել է նաև կիբեռլաբորատորիայի ստեղծումը։

Նախարար Սարգսյանը նաև հանձնարարել է տնտեսական բնույթի հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հանքարդյունաբերության, կոռուպցիոն այլ դրսևորումների բացահայտման ուղղությամբ առավել ակտիվ քայլեր ձեռնարկել, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործություններով զարգացնել դրանց կանխման ուղղությամբ գործիքակազմը։

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը ներկայացրել է արձանագրված ցուցանիշները՝ ընդգծելով ոչ մեծ և միջին ծանրության, լատենտային բնույթի հանցագործությունների կանխարգելման, ընտանեկան բռնության դեմ պայքարի և անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու ուղղությամբ իրականացված աշխատանքները։

Կարեն Հակոբյանի խոսքով՝ իրականացված հետևողական աշխատանքի արդյունքում 1․650 դեպքով նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: Մասնավորապես՝ գողության դեպքերը նվազել են 957-ով, խարդախությունները՝ 642-ով, կողոպուտներինը՝ 55-ով:
Բացի այդ, հայտնաբերվել է ավտոմեքենաներից գողության և գողացված պահեստամասերի և պետհամարանիշների միջոցով շորթմամբ զբաղվող 37 հանցավոր խումբ։

Ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումները ապահովել են ձերբակալվածների և կալանավորվածների ուղեկցման հայտերի գրեթե 98%-ի կատարումը՝ շեշտակի բարելավելով անցած տարվա համեմատ գրանցած արդյունքը։

ՆԳ նախարարը հանձնարարել է դպրոց-ընտանիք-համայնքային ոստիկան համագործակցության տրամաբանությամբ անչափահասների հետ աշխատանքներ տանել նաև ուսումնական հաստատություններում, սերտ համագործակցել մանկավարժական կազմի հետ։

Նրա խոսքով՝ համակարգի նկատմամբ ձևավորված հանրային դրական ընկալումը ուղիղ կապ ունի հանցավորության դեմ պայքարի արդյունավետության հետ։ Ուստի, Արփինե Սարգսյանը կարևորել է հատկապես ակտիվ և հետևողական աշխատանքը անձնական ունեցվածքի գողությունների, նաև լատենտային բնույթի հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։

Համայնքային ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է ենթակա ծառայողների հետ ամենօրյա ռեժիմով հասցեավորել առկա խնդիրները և վերլուծել աշխատանքի թիրախային ուղղությունները։

Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը ներկայացրել է վարչական իրավախախտումների և հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, ինչպես նաև ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Նրա խոսքով՝ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ պարեկային ծառայության կողմից զգալի աճ է արձանագրվել, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելու և փաստաթղթերի կեղծման դեպքերով։

2025 թվականին պարեկները բացահայտել են 14747 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա համեմատ 3052-ով ավելի։ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման ուղղությամբ ջրային պարեկների աշխատանքի շնորհիվ առգրավվել է շուրջ 2,5 տոննա ապօրինի որսած ձուկ։
Արդեն երկրորդ տարին անընդմեջ Պարեկային ծառայության գործունեության արդյունքում 2025 թվականին հաջողվել է էականորեն կրճատել ՃՏՊ-ների արդյունքում զոհերի թիվը։ 2024 և 2025 թվականներին ՀՀ ավտոճանապարհներին խնայվել է 95 կյանք։ Եվ սա այն պայմաններում, երբ ամեն տարի աճում է տրանսպորտային միջոցների թիվը՝ հասնելով շուրջ 1 միլիոնի։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ այս հենասյունային ուղղության հիմնական մարտահրավերները շարունակում են մնալ հետիոտների կողմից չթույլատրված հատվածներով անցնելու, վարորդների կողմից չամրակապված վարելու և արագության գերազանցման դեպքերի կանխարգելումը: Միայն հետևողական աշխատանքի արդյունքում կներդրվի անվտանգային մշակույթ և վարքագծի փոփոխություն՝ նշել է նախարարը։ Նախարարն առանձին անդրադարձ է կատարել ծառայողների վերապատրաստումների ընթացքին, կատարված և պլանավորվող դասընթացներին։

Նախարար Սարգսյանը հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունը հանցագործությունների բացահայտման ուղղությամբ՝ այդ համատեքստում առավել ակտիվացնելով շրջայցերը համայնքային բնակավայրերում։

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը նշել է, որ նոր հենասյունային ուղղության՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ամբողջությամբ անցել են իրենց գործառութային պարտականություններին՝ և նոյեմբերի 1-ից մինչև տարեվերջ բացահայտել են հանցագործության 146, իսկ մինչ օրս՝ 217 դեպք։
Ընդգծվել է, որ Գվարդիայի գործունեությունը չի սահմանափակվում միայն հասարակական կարգի և անվտանգության պահպանմամբ. հանցավորության դեմ պայքարի շրջանակում արձանագրված դրական ցուցանիշներն անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել։

ՆԳ նախարարը դրական գնահատելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ Ոստիկանության Գվարդիայի ձեռքբերումները՝ հանձնարարել է շարունակել կանոնադրական նպատակների լիարժեք իրականացման ուղղությամբ արդյունավետ ծառայությունը, նաև ակտիվացնել մշտադիտարկման մեխանիզմները:

Արփինե Սարգսյանը կարևորելով տարբեր երթուղիներով Գվարդիայի կողմից իրականացվող շրջայցերը՝ ընդգծել է, որ դրանք պետք է ունենան քարտեզի միասնական տրամաբանությամբ լայն ընդգրկում և ապահովեն ոստիկանական առավել արդյունավետ ներկայություն։

ՆԳ նախարարն անդրադարձել է նաև համակարգում արձանագրված խոշտանգման և վատ վերաբերմունքի վերջին դեպքին և ընդգծել, որ կատարվածը որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել. այն կարմիր գիծ է և հակասում է նախարարության որդեգրած սկզբունքներին ու արժեքներին։

«Սա առանցքային կետ է, քանի որ այստեղ խոսքը կարմիր գծերի հատման մասին է։ Նման իրավիճակների առկայությունը ոստիկանության համակարգում բացարձակապես անընդունելի է»,- շեշտել է նախարարը՝ հավելելով, որ յուրաքանչյուր նման դեպք անպայման կարժանանա համարժեք և սկզբունքային արձագանքի։ Արփինե Սարգսյանը վստահեցրել է, որ համակարգի նկատմամբ ձևավորված վստահության պահպանումն առաջնահերթություն է, և անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքով, թեկուզ փոքր քայլերով, շարունակաբար ամրապնդել ոստիկանության նկատմամբ ձևավորված դրական կարծիքը։

Անդրադառնալով ներկայացված զեկույցներին՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել արձանագրված ցուցանիշները և ընդգծել 2025 թվականին ձեռք բերված արդյունքների ամրապնդումը։

Նախարար Սարգսյանը մասնավորապես դրական է գնահատել մարդու դեմ ուղղված հանցագործությունների նվազման միտումը՝ միաժամանակ ընդգծելով, որ զենք-զինամթերքի կամավոր հանձնման ու առգրավման դեպքերը պետք է մնան ոստիկանության բոլոր ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասով Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել ապացուցողական բազայի վրա հիմնված աշխատանքը։

Նախարար Սարգսյանը կատարված ծավալուն աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել անձնակազմին, կարևորել Ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների համակարգված համագործակցության ապահովումը։ Արփինե Սարգսյանը վեր հանելով խնդիրները՝ հանձնարարել է կենտրոնանալ դրանց քայլ առ քայլ լուծումների վրա և հորդորել ընթացիկ տարում ամրապնդել դրական ցուցանիշները։

Դիտումների քանակ46
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Եռօրյա ճամբար՝ ստեղծելու «կանաչ» ստարտափ 00:2715 Օգս, 2026
  • «Սի Փի Էս Էներջի գրուպ»-ը 2026-ի հունվար-մարտին 5 մլրդ 132 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:1215 Օգս, 2026
  • Պատվաստման 2 դեղաչափը 95%-ով պաշտպանում է կարմրուկից 23:5414 Օգս, 2026
  • Կկառուցվի կամ կվերակառուցվի շուրջ 100 արվեստի և սպորտի դպրոց 23:3014 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 14. 2026 23:2414 Օգս, 2026
  • Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28 650 դրամ, նույնականացման քարտը՝ 5950 դրամ․ աշնանը կսկսվի դրանց տրամադրումը 23:0014 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ի շնորհիվ ներդրումներն ավելանալու են. Բաբկեն Թունյան 22:4814 Օգս, 2026
  • «Ֆեստիվառը»՝ Գորիսում․ անվճար զբոսաշրջային երթուղիներ, տոնավաճառ և համերգային երեկո 22:3914 Օգս, 2026
  • Ռուսաստանում և Ուկրաինայում քաղաքացիական զոհերի թիվը վերջին ամիսներին աննախադեպ է. ՄԱԿ 22:2814 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական․ ՆԳ նախարար 22:2114 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին 22:1014 Օգս, 2026
  • Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. վնասվել են ավտոմեքենաներ 22:0114 Օգս, 2026
  • ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին 21:4814 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ երկու անձ ձերբակալվել է 21:3514 Օգս, 2026
  • Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում 21:1814 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Ռադիկալացման շղթան պետք է կոտրել». ԱԺ նախագահի կոչը՝ լարվածության հաղթահարման մասին 21:0014 Օգս, 2026
  • Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը 20:5414 Օգս, 2026
  • British Petroleum-ը վերադառնում է Վենեսուելա 20:4514 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն նախատեսում է մեծ փոփոխություն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում 20:3914 Օգս, 2026
  • Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալները քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր 20:3414 Օգս, 2026
  • Օգոստոս 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3014 Օգս, 2026
  • Պաղեստինցիների տները շրջափակած վերաբնակիչներն «իսրայելցի ահաբեկիչներ» են. Հաքաբի 20:2314 Օգս, 2026
  • Ռուսաստանը մերժել է Սև ծովում հրադադարի վերաբերյալ Թուրքիայի առաջարկը 20:1114 Օգս, 2026
  • Իրանական ապրանքների ցուցահանդես-վաճառք՝ Երևանում 20:0014 Օգս, 2026
  • Հայ ուսանողների նվաճումները՝ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում 19:5214 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.08.2026 19:4614 Օգս, 2026
  • Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար 19:3614 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է. Արամ Թորոսյան 19:2914 Օգս, 2026
  • Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանում անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման համար 19:2114 Օգս, 2026
  • Լուրեր 19։00 | ԵՄ-ն գնահատել է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումները․ որ ոլորտներում են խնդիրները 19:0014 Օգս, 2026
  • Հայաստանը և Ադրբեջանը կարևոր առաջընթաց են գրանցել. ԵՄ ներկայացուցիչ 18:5714 Օգս, 2026
  • Հունգարիան Դանուբում արհեստական շեմք կկառուցի 18:4114 Օգս, 2026
  • Դավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ 18:2414 Օգս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 18:1814 Օգս, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ 3400 քմ մակերեսով հողատարածքը. վարչապետ 18:1014 Օգս, 2026
  • Շինարարական ծրագրերի վերահսկողության նպատակով չնախատեսված այցերը շարունակական են 18:0914 Օգս, 2026
  • Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ 18:0314 Օգս, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 17:5714 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Երևանից. նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ 17:5114 Օգս, 2026
  • Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» պարտվեց «Սիոնին» ու դուրս մնաց պայքարից 17:3814 Օգս, 2026
  • Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով 17:2914 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:2214 Օգս, 2026
  • Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հուլիսի հաշվետվությունը 17:1114 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | «Հաղթանակ» դաշինքի օգտին ձայներ ապահովելու գործով 5 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել 17:0014 Օգս, 2026
  • Ռումինիան փակում է իր միակ ատոմակայանը՝ Դանուբ գետի ցածր մակարդակի պատճառով 16:4814 Օգս, 2026
  • Թվայնացումը՝ ՊԵԿ բարեփոխումների կարևոր բաղադրիչ․ խորհրդի նիստում քննարկվել են նոր նախաձեռնություններ 16:3614 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3014 Օգս, 2026
  • Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել 16:2214 Օգս, 2026
  • 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ 16:1514 Օգս, 2026
  • Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է, նախաքննությունը՝ ավարտվել 15:5814 Օգս, 2026
  • Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ» 15:4814 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր 15:3714 Օգս, 2026
  • ԱԺ-ն քննարկում է տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Դավիթ Ղազինյանի թեկնածության հարցը 15:2814 Օգս, 2026
  • ՀԿԿ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով. մեղադրյալները 14-ն են 15:2014 Օգս, 2026
  • Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ 15:0614 Օգս, 2026
  • Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը» 15:0214 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | 34.8 կգ ափիոն՝ մետաղական կոնստրուկցիաներում․ ՊԵԿ-ը խոշոր մաքսանենգություն է բացահայտել 15:0014 Օգս, 2026
  • Հայաստանում վերացել են արտոնյալները. Արուսյակ Մանավազյան 14:5814 Օգս, 2026
  • Ճապոնիայի վարչապետը քննադատել է Պուտինի այցը Կուրիլյան կղզիներ 14:5014 Օգս, 2026
  • Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումը 14:4114 Օգս, 2026
  • ՆԳՆ-ն հերքել է Դավիթաշենում կրակոցի մասին տեղեկությունները 14:3314 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 14:3314 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:2214 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 14:2214 Օգս, 2026
  • Փրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգը 14:0714 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը 13:5814 Օգս, 2026
  • Դուք բերել էստեղ մարդ եք նստեցրել, որն ընտանիքի անդամներ է թիրախավորել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին 13:4814 Օգս, 2026
  • Չունենք որոշում, որ հանձնաժողովի նախագահի ընդդիմության թեկնածուներին ավտոմատ չենք ընտրելու. Ռուբինյան 13:3814 Օգս, 2026
  • Դիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ 13:3314 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ 13:1914 Օգս, 2026
  • Քրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Շիրակի մարզում 13:0814 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | «Կըսեին օր իմեննը Սամվել բդի ընտրեք». նոր գաղտնալսում, հայտնաբերված ցուցակներ ու գումար 13:0014 Օգս, 2026
  • Աշխատանքն է դադարեցրել Նովոռոսիյսկի երրորդ և ամենախոշոր հացահատիկի տերմինալը 12:5614 Օգս, 2026
  • Նկատում ենք քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով դիմումների կտրուկ աճ. Արմեն Ղազարյան 12:3914 Օգս, 2026
  • Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. Reuters 12:2714 Օգս, 2026
  • ԼՂ-ից տեղահանված ավելի քան 40 հազար անձ ՀՀ քաղաքացիություն է ստացել. նրանցից ավելի քան12 հազարը՝ անչափահասներ 12:1914 Օգս, 2026
  • Երևանի և մարզերի կայազորների զինվորական դատախազությունների կողմից դատարան է հանձնվել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամ 12:0814 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0014 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0014 Օգս, 2026
  • Դուք հատել եք կարմիր գծերի սահմանները ու հետդարձի կամուրջներն այրել. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը 11:5914 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում քաղաքացիների սահմանահատումների թիվը դրական է 11:5014 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն պլանավորում է աննախադեպ նոր միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ. Սքոթ Բեսենթ 11:4014 Օգս, 2026
  • «Հաղթանակ» դաշինքի թեկնածուներն ու համակիրները մի շարք անձանց հարկադրել են Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում քվեարկել իրենց օգտին. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է 11:3114 Օգս, 2026
  • Ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու ԱԽ քարտուղարին և գրասենյակին. վարչապետ 11:2314 Օգս, 2026
  • Կալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանք 11:1814 Օգս, 2026
  • ՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համար 11:0414 Օգս, 2026
  • ԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցը 10:5514 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանին ներկայացրի որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար. վարչապետ 10:4814 Օգս, 2026
  • Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է 10:3714 Օգս, 2026
  • Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչին 10:2714 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2214 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Երկաթուղու հարցում բարեկամական լուծումներ ենք փնտրում. վարչապետ | 14.08.2026 10:0014 Օգս, 2026
  • Հայկական գյուղմթերքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա․ Պապոյանը՝ Այդարբեկ Սապարովին 09:4814 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:3314 Օգս, 2026
  • Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է 09:2114 Օգս, 2026
  • Կեղծ աշխատակիցներ, հափշտակված ուղեբեռ ու կրիպտոակտիվներ․ ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել 09:1514 Օգս, 2026
  • Նուրբ բաների մասին՝ կտավների միջոցով. Կարեն Օհանյանի ցուցահանդեսը 08:5914 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:4614 Օգս, 2026
  • Ջիմ Թորոսյան. գեղեցկության վարպետը 08:3214 Օգս, 2026
  • 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն 08:1614 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015