Իսրայելն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ կարող է ինքնուրույն հարվածել Իրանին, եթե Թեհրանը հատի բալիստիկ հրթիռների վերաբերյալ կարմիր գիծը, հաղորդում է Jerusalem Post-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Պարբերականը նշել է, որ Իսրայելի պաշտպանության նախարարության պաշտոնյաները վերջերս իրենց ամերիկացի գործընկերներին ասել են, որ Իրանի բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագիրը սպառնալիք է Իսրայելի գոյության համար։
Վերջին շաբաթներին մի շարք բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ ներկայացվել են Իսրայելի մտադրությունները՝ վերացնելու Իրանի հրթիռային հնարավորություններն ու արտադրական ենթակառուցվածքները։
Իսրայելցի պաշտոնյաները մտահոգված են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ընդունել սահմանափակ հարվածներ Իրանին, նման՝ Եմենում Վաշինգտոնի կողմից հութիների դեմ վերջերս իրականացված գործողություններին։ Իսկ դա հակասում է Իսրայելի կառավարության դիրքորոշմանը: