Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում շիա մզկիթում փետրվարի 6-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել: Եվս 170-ը վիրավորվել են, հայտնել է ոստիկանությունը: Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Ողբերգությունը տեղի է ունեցել աղոթքի ժամանակ: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ պայթյունը իրականացրել է ինքնասպան ահաբեկիչը, որին կանգնեցրել են մզկիթի մուտքի մոտ, նախքան սարքը պայթեցնելը: Ականատեսներն էլ պնդել են, որ հարձակվողը կրակել է անվտանգության ուժերի վրա, որից հետո մզկիթի ներսում գործի է դրել իր պայթուցիկով գոտին: