• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանի հետ համաձայնության գալն ավելի բարդ է դարձել. Թրամփ. «Հարևաններ» Իրանի հետ համաձայնության գալն... 20:49
Օրը՝ 60 վայրկյանում | 21.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 21.08.2026 20:42
Բաց հարթակ․ 30 տարի եղել է քրեաօլիգարխիկ իշխանություն, որի ներկայացուցիչները հիմա ԱԺ-ում են. Ղուլյան Բաց հարթակ․ 30 տարի... 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
400 572 կենսաթոշակառուի ու նպաստառուի հունվարին հետվճարի տեսքով վերադարձվել է 33,3 մլրդ դրամ
Քաղաքականություն
15:5506 Փտր, 2026

400 572 կենսաթոշակառուի ու նպաստառուի հունվարին հետվճարի տեսքով վերադարձվել է 33,3 մլրդ դրամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ծանոթացել է 2025 թվականին ոլորտում իրականացված սոցիալական ծրագրերի արդյունքներին՝ կենսաթոշակներից մինչև տեղահանված անձանց աջակցություն և նոր բարեփոխումների ուղղություններ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ 2025 թվականին պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի ֆինանսավորմանն ուղղվել է 905.6 մլրդ դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ծրագրված ծախսերի 26.3%-ը։ Հաշվետու տարվա ընթացքում իրականացվել է բյուջետային 17 ծրագիր․ այս նպատակով՝ կենսաթոշակային ապահովության ոլորտին հատկացվել է 560,271,5 մլն դրամ (61.9%), սոցիալական ապահովության ոլորտին՝ 122,676,5 մլն դրամ (13,5 %), ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերին՝ 80,087.6 մլն դրամ (8.8%) և այլն։

Անդրադառնալով ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ու ծնելիության աճի բարձրացմանն ուղղված միջոցառումներին՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ 2025 թվականին շարունակվել է ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված 50.000 դրամ աջակցության ծրագիրը, որը Կառավարության որոշմամբ 2026 թ․ հունվարի 1-ից գործում է որպես պետական նպաստ։ 2025 թ․ ծրագրից օգտվել է 45.103 երեխա․ պետական բյուջեից հատկացվել է 27.1 մլրդ դրամ։ Շարունակվում է նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման գործընթացը․հաշվետու տարում օրենքով սահմանված գումարը տրամադրվել է 67.943 երեխայի (բյուջե՝ 30.2 մլրդ դրամ)։ Միաժամանակ, 2025 թ․ երեխայի ծննդյան միանվագ նպաստ է ստացել 37,420 երեխա․պետական բյուջեից հատկացվել է 20.9 մլրդ դրամ։

Նախարարը խոսել է նաև անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի դեպքում հետվճարի ծրագրի շրջանակում արձանագրված դրական ցուցանիշների մասին՝ նշելով, որ 2026 թ. հունվար ամսվա տվյալներով՝ միջոցառումից օգտվում է 400.572 անձ։ Անկանխիկ շրջանառության ծավալը կազմում է շուրջ 359.7 մլրդ դրամ․ հետվճարի տեսքով շահառուներին վերադարձվել է 33,3 մլրդ դրամ։

Շարունակվում է նաև Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը, որից օգտվել է 8,165 անձ․ լիովին մարվել է 1,559 վարկ, վարկերի մարմանն ուղղվել է 1.3 մլրդ դրամ։

Զբաղվածության ապահովման ոլորտում 2025 թ․ շարունակվել են մի շարք թիրախային ծրագրեր։ Ռազմական գործողություններին մասնակցած անձանց, 2020 թ․ հետո զորացրված գործազուրկ անձանց զբաղվածության ծրագրի շրջանակում 2025 թ․ ընդգրկվել է 238 անձ (նախատեսվածի 96․4 %-ը)․ 2026 թվականին նախատեսված է 500 անձի մասնակցություն ապահովել։ Միաժամանակ, իրականացվում են միջոցառումներ՝ անապահով ընտանիքների աշխատունակ անձանց զբաղվածության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև մշակվում են նոր ծրագրեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց, 63-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների, չսովորող և չաշխատող երիտասարդների համար։

Անդրադառնալով 2025 թ․ ոլորտային բարեփոխումներին՝ նախարար Թորոսյանն անդրադարձել է ընտանիքների անապահովության նոր գնահատման համակարգի ցուցանիշներին։ Նախարարն ընդգծել է, որ ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը գործարկվել է 2025 թ․ մարտի 17-ից Սյունիքի ու Կոտայքի մարզերում և 2026 թ․ հուլիսի 1-ից կգործարկվի ամբողջ հանրապետությունում։ Նոր համակարգի շրջանակում ծայրահեղ անապահով ճանաչված ընտանիքները կստանան նվազագույն երաշխավորված եկամուտ՝ պարենային զամբյուղին համարժեք։ Պիլոտային մարզերում նպաստի միջին չափը 78.000 դրամ է, առավելագույն չափը՝ 200.000 դրամ։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ նոր համակարգով գնահատումն ուղղված է կարիքի, այլ ոչ թե կարգավիճակի վրա, միաժամանակ աշխատունակ քաղաքացիների համար վերագրումների ինստիտուտով և աշխատանք առաջարկելով նրանց մղվելու է աշխատանքի, այլ ոչ թե համակարգում մնալուն։ Միաժամանակ, նախարարն ընդգծել է, որ անապահովության համակարգում գտնվող քաղաքացիների թիվը նվազել է, մասնավորապես, 2023 թվականի 68 հազարի փոխարեն 2026-ի փետրվարի 1-ի դրությամբ այդ թիվը հասել է 48.900-ի։ Լավարկվում է նաև e-work համակարգը, որը կարող է աշխատատեղերի առաջարկների թվով դառնալ ամենամեծ կարիերայի կենտրոնը։

Արսեն Թորոսյանը նշել է, որ Ղարաբաղից տեղահանված անձանց կայուն կենսաապահովմանն ուղղված ծրագրերը ևս պետության ուշադրության կենտրոնում են։ Նախարարի խոսքով՝ 2025 թվականի ընթացքում առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալուն ուղղված ծրագրի շրջանակում 44.414 անձի տրամադրվել է 40.000 դրամ աջակցություն (աջակցությունը շարունակվում է 30,000 դրամ յուրաքանչյուր անձի հաշվով)։ Կարիքավոր ընտանիքներին հրատապ աջակցության ծրագրի շրջանակում ևս աջակցություն է ստացել 6,168 ընտանիք։ Պետական բյուջեից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրին ուղղվել է 7.1 մլրդ դրամ՝ 4167 շահառուի աջակցություն տրամադրելու համար։ 2025 թ․ ընթացքում հավաստագիր է ստացել 3947 ընտանիք, որից իրացվել է 3697-ը։ Տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում 2026 թ․ փետրվարի 1–ի դրությամբ հավաստագիր ստացած անձանց թիվը 4404 է, որից 1932-ն իրացրել են հավաստագիրը։ Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեից վճարվել է շուրջ 3 մլրդ դրամ։ Տեղահանված անձանց համար ուսուցման և աշխատանքային փորձ ձեռքբերելու համար աջակցության տրամադրման ծրագրից 2025 թ․օգտվել է 952 անձ (նախատեսվածի 95.2 %):

Խորհրդակցության ընթացքում նախարար Թորոսյանը նաև շեշտել է, որ ոլորտային բարեփոխումները շարունակվում են հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում՝ երեխաների իրավունքների պաշտպանության, կանանց հիմնահարցերի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ուղղություններով։ Արսեն Թորոսյանը նշել է, որ 2025 թ․ աջակցող միջոցներով ապահովվել է շուրջ 16.000 անձ, 8 ցերեկային կենտրոններում սոցիալ-վերականգնողական ծառայություններ է ստացել հաշմանդամություն ունեցող 445 անձ, 215 անձ օգտվում է անձնական օգնականի ծառայությունից, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների տնային խնամքի ծառայությունից՝ 170 անձ։

Արսեն Թորոսյանը ներկայացրել է նաև սոցիալական բնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով, որ առաջիկայում կվերանայվեն և կհստակեցվեն սոցիալական բնակարանների տրամադրման քաղաքականությունն ու ընթացակարգերը։

Ամփոփելով՝ նախարար Թորոսյանը ներկայացրել է 2026 թվականի առաջնահերթությունները, որոնք ներառում են հետևյալ ուղղությունները՝ թվայնացում, աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրում, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության խթանում, զբաղվածության խթանում, կենսաթոշակներ, նպաստներ, ժողովրդագրություն:

Դիտումների քանակ285
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Եզակի հետազոտություններ՝ նորաբաց ախտորոշիչ կենտրոնում 00:5122 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների 00:3822 Օգս, 2026
  • Ինչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները 00:0922 Օգս, 2026
  • Երկխոսություն տեքստիլի շուրջ. միջազգային ցուցահանդես՝ Դիլիջանում 00:0322 Օգս, 2026
  • Մի՛ այրեք խոզանները. ՇՄՆ-ի հորդորը 23:4221 Օգս, 2026
  • Միայն Հերացի համալսարանական հիվանդանոցն ինքնագլորներից վնասվելու 23 դեպք է արձանագրել 23:2721 Օգս, 2026
  • ԵՄ-ն կաջակցի Հայաստանում օդի որակի բարելավմանը 23:1821 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 21. 2026 23:0921 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի հետ պատերազմն ավարտելու լավագույն ժամանակը հիմա է. Իրանի նախագահ 23:0021 Օգս, 2026
  • Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն 22:5221 Օգս, 2026
  • Ընդդիմությունը նոր ֆեյք սերիալ է նկարում. ՔՊ պատգամավորը՝ դեֆոլտի հավանականության մասին 22:4221 Օգս, 2026
  • Երկխոսություն տեքստիլի շուրջ. միջազգային ցուցահանդես՝ Դիլիջանում 22:2421 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել 22:1521 Օգս, 2026
  • Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները․ ՆԳՆ 22:0621 Օգս, 2026
  • Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր 22:0021 Օգս, 2026
  • Ծանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն 21:5121 Օգս, 2026
  • Պատրաստվում ենք Վարչաֆեստին․ Նիկոլ Փաշինյան 21:4321 Օգս, 2026
  • Հայաստանն ու Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 21:3921 Օգս, 2026
  • Պապիկյանը հանդիպել է Հունաստանի դեսպանի և ռազմական կցորդների հետ 21:2721 Օգս, 2026
  • Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության խորացումը 21:1821 Օգս, 2026
  • Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ 21:0721 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «300 հազար ադրբեջանցիներից» մինչև Լիբանանի դեֆոլտ․ ԱԺ-ում կրքերը թեժացան 21:0021 Օգս, 2026
  • Օգոստոս 21-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5921 Օգս, 2026
  • Շվեդիայում թրով զինված տղամարդը հարձակվել է դպրոցի վրա, կան վիրավորներ 20:5321 Օգս, 2026
  • 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 20:4721 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 21.08.2026 20:4221 Օգս, 2026
  • Թուրքիան Ինտերպոլից Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է խնդրել 20:3521 Օգս, 2026
  • Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի «Արաբկիր» մասնաճյուղի բացմանը 20:3021 Օգս, 2026
  • Ռուսական բանակը հարվածել է Կրիվոյ Ռոգի ամենամեծ առևտրի կենտրոնին 20:2421 Օգս, 2026
  • «Բոլորը՝ թռչուններ». Մուաուադի պիեսը թարգմանվել է հայերեն 20:1921 Օգս, 2026
  • Սևանում ջրահեղձությունը եղել է մասնավոր տարածքում, ՆԳՆ պատասխանատվության գոտում դեպքեր չեն եղել 20:1321 Օգս, 2026
  • Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադառնում են Մեծ Բրիտանիա. BBC 20:0821 Օգս, 2026
  • Քննարկել ենք կրիպտոակտիվների ոլորտի ՀՀ օրենսդրական կարգավորումները. ՊԵԿ նախագահ 20:0321 Օգս, 2026
  • ՀՀ-ի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ 19:5621 Օգս, 2026
  • Պետք է պատրաստվել ամերիկյան պատժամիջոցների հաղթահարմանը. Ղալիբաֆ 19:4921 Օգս, 2026
  • Անակնկալ ստուգայց՝ մեկ այլ զորամաս. Պապիկյան 19:4221 Օգս, 2026
  • Նվազել են արտակարգ դեպք-պատահարները, դրանց հետևանքով զոհերի և վիրավորների թիվը․ ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակում Փրկարար ծառայության գործունեության արդյունքները 19:3821 Օգս, 2026
  • Ավելի լավ է պատերազմն ավարտել հիմա. Փեզեշքիան 19:3221 Օգս, 2026
  • Պատրաստվում ենք Վարչաֆեստին. Փաշինյան 19:2621 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարը 19:2121 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին 19:1321 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | 6 421 արտակարգ դեպք և 68 փրկված կյանք․ ՓԾ-ն ամփոփել է կես տարվա աշխատանքը 19:0021 Օգս, 2026
  • Այցելեցինք զինված ուժերի շարժական մարզական ավան. Սուրեն Պապիկյան 18:5221 Օգս, 2026
  • Փորձել է կաշառել դատավորին. գործն ուղարկվել է հսկող դատախազին 18:3621 Օգս, 2026
  • Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել. Գլխավոր դատախազությունը կբողոքարկի որոշումը 18:2721 Օգս, 2026
  • Տավուշի մարզի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել 18:2221 Օգս, 2026
  • Եգիպտոսը «Ռոսատոմին» մեղադրում է ԱԷԿ-ի կառուցման ընթացքում անվտանգության կանոնների խախտման համար. Politico 18:1321 Օգս, 2026
  • Լիանա Մանուկյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 18:0321 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանը հանդիպում-քննարկում է անցկացրել «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ 17:4621 Օգս, 2026
  • Շուտով սահմանը հնարավոր կլինի հատել առանց սահմանապահի հետ հանդիպման 17:3821 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:3021 Օգս, 2026
  • Դատախազական ներգործությամբ զբոսայգիները վերադարձվում են համայնքներին 17:2621 Օգս, 2026
  • Կրեմլը զարմացած է Տուսկի՝ «Հյուսիսային հոսքի» վերաբերյալ հայտարարությունից 17:1521 Օգս, 2026
  • «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել 17:0321 Օգս, 2026
  • Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 17:0121 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը 17:0021 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Որդուն պատժից ազատելու համար դատավորին փորձել է կաշառել. նախաքննությունն ավարտվել է 17:0021 Օգս, 2026
  • Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո 16:5221 Օգս, 2026
  • Ինչու առաջադրվեց և ինչու չընտրվեց Հայկ Ֆարմանյանը․ պարզաբանում՝ խմբակցությունների անունից 16:4121 Օգս, 2026
  • Ով կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը 16:3121 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3021 Օգս, 2026
  • Ոստիկանները հայտնաբերել են տելեգրամյան ալիքների տնօրինողներ և 2 կգ-ից ավելի մեթամֆետամին. 7 անձ ձերբակալվել է 16:2421 Օգս, 2026
  • Կարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամաս 16:1521 Օգս, 2026
  • Լեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին 16:1021 Օգս, 2026
  • Եվրոպա լիգայի որակավորման փլեյ օֆֆ-ում Հայաստանի ու Ռումինիայի չեմպիոնները փոխանակեցին մեկական գնդակ 16:0621 Օգս, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր 15:5521 Օգս, 2026
  • Վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է 15:5221 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 630 քմ մակերեսով հողամասը 15:4721 Օգս, 2026
  • «Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է 15:4321 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 15:3521 Օգս, 2026
  • Մի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվել 15:3221 Օգս, 2026
  • Ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով 15:1821 Օգս, 2026
  • Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը 15:0721 Օգս, 2026
  • Օգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համար 15:0621 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | «Լավանդայի Արայիկի»՝ Արայիկ Հայրապետյանի հետ կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցվել է 15:0021 Օգս, 2026
  • Գառնեցի փոքրիկները կհաճախեն բարեկարգված մանկապարտեզ 14:5121 Օգս, 2026
  • ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին քննարկվել են մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքին առնչվող հարցեր 14:3721 Օգս, 2026
  • Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը 14:2821 Օգս, 2026
  • Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները. տրվել են ցուցումներ՝ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ 14:1921 Օգս, 2026
  • Տնտեսական ճնշումն Իրանի դեմ պայքարի ամենաարդյունավետ գործիքն է. Վենս 14:1121 Օգս, 2026
  • Պետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համար 13:5721 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ ԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը 13:4721 Օգս, 2026
  • Ծաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է 13:3621 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ 13:2421 Օգս, 2026
  • Ռուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի Հայաստան 13:1521 Օգս, 2026
  • Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 13:0621 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Սահմանապահի փոխարեն՝ e-gate․ ինչպես է աշխատելու սահմանը հատելու նոր համակարգը 13:0021 Օգս, 2026
  • Ուկրաինան հարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանին 12:5121 Օգս, 2026
  • Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու. Կիսլիցա 12:3821 Օգս, 2026
  • Պրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ 12:2921 Օգս, 2026
  • Թեմատիկ քննադատությունը միայն ուրախացնում է. Լուսինե Բադալյանը՝ 9-րդ գումարման ԱԺ ընդդիմության մասին 12:2521 Օգս, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքը 12:1721 Օգս, 2026
  • Տելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:0821 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0121 Օգս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցի 11:5921 Օգս, 2026
  • Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել. Թրամփ 11:4521 Օգս, 2026
  • Լուսինե Բադալյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:4121 Օգս, 2026
  • Զանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է 11:3621 Օգս, 2026
  • Ճամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի գործով վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11:3521 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2121 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015