ԷԷմմա Վարդանյան

Կասեցվել է «Ա․ Պ․ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի վաճառքի գործունեությունը

Կասեցվել է «Ա․ Պ․ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի վաճառքի գործունեությունը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող «Ա․ Պ․ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Հրաչյա Քոչար 27) հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին հայտնում է տեսչական մարմինը։

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է բենզինի 2 վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում