Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Նիկոլ Փաշինյան

Պրոցեսը տանում է դեպի դա, որ մենք 2027-ին կամ 2028-ին պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. վարչապետ

ՎՎարդուհի Հարությունյան

Աբու Դաբիում ավարտվել է ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը

Աբու Դաբիում ավարտվել է ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը

Աբու Դաբիում ավարտվել է փետրվարի 4-5-ն անցկացված ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը: Բանակցությունների հիմնական արդյունքը, թերևս, կողմերի միջև ռազմագերիների փոխանակումն է 157-ը 157-ի դիմաց սկզբունքով: Բացի այդ, Ռուսաստան է վերադարձվել 3 քաղաքացիական անձ Կուրսկի մարզից: Նման փոխանակումներ չէին իրականացվել հինգ ամիս: 

Կողմերը դրական են գնահատել բանակցությունները: ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման հարցում կա առաջընթաց: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը նշել է, որ բանակցություններն «իսկապես կառուցողական են անցել»։ Իսկ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ բանակցությունները հանգամանալից էին և արդյունավետ, սակայն դեռ զգալի աշխատանք կա անելու։ Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթների ընթացքում սպասվում է լրացուցիչ առաջընթաց։ 

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել: Կիևում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսում Զելենսկին հերքել է ռուսական մամուլում տարածված այն լուրերը, թե Մոսկվան պահանջում է, որ Դոնբասը ռուսական ճանաչեն բոլոր երկրները: Զելենսկին հայտարարել է, որ դա ոչինչ չի տա, և ոչ բոլոր երկրները նման փաստաթուղթ կստորագրեն: 

Չնայած ընթացող բանակցություններին՝ փոխադարձ հարվածները շարունակվում են: Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 180 անօդաչու: Մոսկվայից հայտնել են ուկրաինական 95 անօդաչու խոցելու մասին: Ուկրաինայում կան վիրավորներ, Ռուսաստանում՝ 1 զոհ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում