Աբու Դաբիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Առանձնազրույցին նախորդել է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Հայկական կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
Ադրբեջանական կողմից նախագահ Իլհամ Ալիևի պատվիրակության կազմում են փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահի օգնականեր Հիքմեդ Հաջիևն ու Էլչին Ամիրբեկովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Այսօր՝ փետրվարի 4-ին, վարչապետն Աբու Դաբիում կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։