Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի այս տարվա մարտ ամսին, և մենք պետք է հիմիկվանից սկսենք իրազեկման արշավը, որովհետև կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկվել, քվեարկվել և ընդունվել են խորհրդի կողմից, և մենք պարտականություն ունենք հանրության հետ հարցերը կոմունիկացնելու, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն դրանց մասին: Այդ մասին նախարարության՝ 2025 թվականի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Սահմանադրությունն այլ կերպ, քան հանրաքվեն է, ուղղակի ընդունվել չի կարող, այսինքն՝ վերջնական խոսքը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն ազատ ընտրությունների միջոցով հնարավորություն է ունենալու արտահայտել կամքը՝ կողմ կամ դեմ քվեարկելով Սահմանադրության տեքստի ընդունմանը»,- ասաց նա: