Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

ԼԼուսինե Մուրադյան

Ատոմակայանի տիպը կլինի մոդուլային, բայց մոդելի ընտրության մասով վերջնական որոշում չկա. ՏԿԵ նախարարը պարզաբանում է

Ատոմակայանի տիպը կլինի մոդուլային, բայց մոդելի ընտրության մասով վերջնական որոշում չկա. ՏԿԵ նախարարը պարզաբանում է

Նոր ատոմակայանի մասով կարևոր որոշում ենք ընդունել, այն է՝ ատոմակայանի տիպը պիտի լինի մոդուլային: Այդ մասին նախարարության՝ 2025 թվականի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Շարունակել ենք ուսումնասիրել մեզ տրվող առաջարկներն այդ մասով, մասնավորապես, և՛ ՌԴ-ի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Չինաստանի, և՛ Կորեայի, և՛ Ֆրանսիայի մասով, բայց մոդելի ընտրության հետ կապված մենք վերջնական որոշում չունենք, և մոդելի ընտրության հարցը կիրականացվի 2026 կամ 2027 թվականին: Որպես այդպիսին, շատ շտապելու անհրաժեշտություն չունենք:

Կապված մոդելի ընտրությունից՝ կորոշվի նաև, թե որ երկրի հետ ենք իրականացնում աշխատանքը, որովհետև մոդուլային ատոմակայանի սիստեմը, որպես այդպիսին, լայնորեն տարածված չի եղել նախկինում, և լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտություն կա, ինչը անում ենք»,- ասաց նա:

Շարունակվել է ատոմակայանի աշխատանքի երկարացման ժամկետի առաջին ծրագիրը, որի շրջանակում, ըստ նախարարի, հաջող ընթացք կա: Երկրորդ ծրագիրը հնարավորություն կտա ևս 10 տարով երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը: Այս պահին կան կնքված պայմանագրեր, իսկ աշխատանքները կատարվում են ըստ օրացուցային գրաֆիկի:

«Մենք գնում ենք հետևողականորեն երկարացման ուղղությամբ, և վստահ ենք, որ երկարացման ծրագիրը կհաջողվի, և առաջիկա 10 տարվա ընթացքում ատոմակայանը կշարունակի միացված մնալ մեր էներգահամակարգին»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում