ՄՄարիամ Մխիթարյան

Արգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառները

Արգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառները

Արգենտինայի հյուսիսում անտառային հրդեհները ոչնչացրել են Լոս Ալերսես ազգային պարկի ավելի քան 40 հազար հեկտար անտառ: Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, որոշ ծառեր ավելի քան 2500 տարեկան են։

Հրդեհները սկսվել են մի քանի շաբաթ առաջ։ Լա Պամպա նահանգում և Պատագոնիայի մի քանի շրջաններում ներկայումս արտակարգ դրություն է հայտարարված։ Կրակի դեմ պայքարին խանգարում են ուժեղ քամիներն ու շոգ եղանակը։ Հրշեջներին օգնության են հասնում տեղի բնակիչները՝ օգտագործելով իրենց ձեռքի տակ եղած գործիքները։

Հրշեջները հայտնել են, որ իրենք պարզապես ուժ և միջոցներ չունեն դժվարամատչելի տեղանքում լայնածավալ հրդեհների դեմ պայքարելու համար: Նրանք մեղադրել են անձամբ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին, որի վարչակազմը վերջին տարիներին մեծապես կրճատել է հրշեջ ծառայության բյուջեն: 430-ի փոխարեն այժմ կրակի դեմ պայքարում է 390 հրշեջ, շատերը հեռանում են ցածր աշխատավարձի պատճառով: Ներկայումս այն համարժեք է 500 դոլարին, ինչը ցածր է չորս հոգանոց ընտանիքի համար Արգենտինայի կենսապահովման նվազագույն մակարդակից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում