Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հանդիպումից հետո հայտարարվել է մի շարք արդյունքների մասին:
Մեծ Բրիտանիայի քաղաքացիները կարող են Չինաստան այցելել առանց վիզայի, եթե այցը չի գերազանցում երեսուն օրը: Կողմերը նաև պայմանավորվել են մաքսատուրքերի նվազման մասին: Իսկ բրիտանական AstraZeneca դեղագործական ընկերությունը հայտարարել է Չինաստանում մինչև 2030 թվականը 15 միլիարդ դոլար ներդնելու մասին:
Սթարմերը Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ ներկա է եղել մի շարք համաձայնագրերի ստորագրման արարողությանը: Փաստաթղթերը վերաբերում են առևտրի, արտահանումների, ծառայությունների, անօրինական միգրացիայի, առողջապահության և այլ ոլորտներին: