Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

ԼԼիլիթ Ասատրյան

Հնարավոր է՝ առաջիկայում արդեն գործնական հատվածը սկսի. Փաշինյանը՝ Անիի կամրջի վերականգնման մասին

Հնարավոր է՝ առաջիկայում արդեն գործնական հատվածը սկսի. Փաշինյանը՝ Անիի կամրջի վերականգնման մասին

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է, և զարգացումներ կան այդտեղ, և հասունացած է վաղուց, որ իրադարձություններ տեղի ունենան: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հույս ունեմ, որ այդ իրադարձությունները տեղի կունենան. դեռևս 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները առնվազն իրականություն կդառնան: Մենք հիմա նաև Ախուրիկի հատվածում, Մարգարայի հատվածում գործողություններ ենք անում, որպեսզի հանկարծ հնարավոր որոշումները չխոչընդոտվեն մեր կողմից անպատրաստ լինելու պատճառով:

Ես չեմ կարող կոնկրետ որևէ բան ասել, իհարկե, չթաքցնեմ՝ դիվանագիտական խողովակներով աշխատանքն արվում է, որոշակի ազդակներ մենք ստանում ենք: Տեսնում ենք՝ որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայից, բայց տեսնենք»,- նշեց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ Մարգարայի անցակետը լիարժեք պատրաստ է: «Բայց պետք է իմանանք, որ սահմանը բացվելուց հետո այդ կամուրջը, որը կա, բավարար չի լինելու, և պետք է մտածել նոր կամրջի, կամուրջների կառուցման մասին, ընդ որում և՛ Մարգարայում, և՛ Ախուրիկում, Շիրակի մարզում և Արմավիրի մարզում, բայց դա արդեն հետագայի խնդիր է: Բնականաբար, այդ թեման ավելի կկոնկրետացվի, երբ որ սահմանը բացվի և օգտագործվի, չնայած՝ մենք այսօր պայմանավորվածություն ունենք Անիի հատվածի պատմական կամրջի վերականգնման մասին: Այդ ուղղությամբ քննարկումներ են գնում, և հնարավոր է նույնիսկ առաջիկայում արդեն գործնական հատվածը սկսի, որը խորհրդանշական նշանակություն ունի»,- ասաց վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում