«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն կդադարեցնի օգնությունն Իրաքին՝ Ալ Մալիքիի՝ իշխանության վերադառնալու դեպքում. Թրամփ

ԱՄՆ-ն կդադարեցնի օգնությունն  Իրաքին՝ Ալ Մալիքիի՝ իշխանության վերադառնալու դեպքում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել Իրաքի վարչապետի պաշտոնում շիա քաղաքական գործիչ Նուրի ալ Մալիքիի նշանակմանը և հայտարարել է, որ այդ դեպքում Վաշինգտոնը կդադարեցնի օգնության տրամադրումը հանրապետությանը:

Թրամփը կարծում է, որ Ալ Մալիքին, որը նախկինում արդեն Իրաքի վարչապետ է եղել, իր երկիրը հասցրել է «աղքատության ու քաոսի»:

«Եթե նա նշանակվի այդ պաշտոնում, ԱՄՆ-ն այլևս չի օգնի Իրաքին։ Իսկ առանց մեր աջակցության Իրաքը հաջողության, բարգավաճման ու ազատության ոչ մի շանս չի ունենա»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Հունվարի սկզբին շիա շարժումների դաշինքը, որը մեծամասնություն է կազմում Իրաքի խորհրդարանում, Ալ Մալիքիին առաջադրել էր վարչապետի պաշտոնում։

Ալ Մալիքին Իրաքի կառավարությունը ղեկավարել է 2006 թվականին՝ Սադամ Հուսեյնի ռեժիմի անկումից հետո։ Նա հրաժարական է տվել 2014 թվականին՝ Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման առաջխաղացման ֆոնին, սակայն հետագա տարիներին  պահպանել է իր ազդեցությունն Իրաքի քաղաքական դաշտում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում