ԼԼուսինե Մուրադյան

Իսկապես կարիք ունեինք սահմանի երկայնքով օբյեկտիվ մոնիթորինգային առաքելության. Միրզոյանը՝ ԵՄ առաքելության մասին

Իսկապես կարիք ունեինք սահմանի երկայնքով օբյեկտիվ մոնիթորինգային առաքելության. Միրզոյանը՝ ԵՄ առաքելության մասին

ԵՄ քաղաքացիական առաքելությունը տեղակայվեց ՀՀ-ում՝ մշտադիտարկելու իրավիճակը և կայունությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով: Երբ համապատասխան որոշումը կայացվեց ԵՄ գործընկերների և անդամ պետությունների կողմից, մենք իսկապես կարիք ունեինք սահմանի երկայնքով օբյեկտիվ մոնիթորինգային առաքելության: Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը:

Միրզոյանը նշեց, որ ԵԽԽՎ նստաշրջանն իր համար ևս մեկ հնարավորություն է երախտագիտություն հայտնելու նրանց, ովքեր կայացրել են այդ որոշումը:

«Իսկապես, այդ առաքելությունն զգալի դերակատարում ունեցավ և աջակցեց իրական կայունությանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով:

Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ ժամանակ է անցել, և հիմա ունենք խաղաղություն, և պետք է մտածենք, թե ինչպես կարող է այս առաքելությունը շարունակել աջակցել՝ մեր ներքին, միգուցե սահմանային կառավարման կարողությունները զարգացնելով»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում