Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մասնակցում է «Խաղաղության խորհրդի» նիստին և Կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 22-ին վարչապետը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։