Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմական հաղթանակով նշեց նորամուտը Եվրոպայի առաջնությունում, հայտնում են ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
«B խմբի մեկնարկային խաղում Ռուբեն Նազարեթյանի թիմը 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ Ուկրաինայի նկատմամբ:
Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Միհրան Դերմենջյանը: Նա ճանաչվեց նաև հանդիպման MVP: Ուկրաինացիներից աչքի ընկավ Վլադիսլավ Պերվիեիևը:
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաջորդ խաղը կանցկացնի հունվարի 25-ին, մրցակիցը Չեխիան է:
Ֆուտզալի Եվրոպայի առաջնություն, Տուր 1
Հայաստան – Ուկրաինա՝ 2-1
Գոլերը՝ Միհրան Դերմենջյան, 29,46, 38,04, Վլադիսլավ Պերվիեիև, 25,20»,-նշվում է մամուլի հաղորդգարության մեջ։