• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Սևանի շուրջը» հեծանվային արշավը Մեկնարկել է ՀՀ վարչապետի... 13:56
Մենք կտրականապես մերժում ենք ռուսաֆոբ հայտարարությունները. Կոբախիձե. «Հարևաններ» Մենք կտրականապես մերժում ենք... 20:31
Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 20:15
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կառավարությունը հաստատեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը
Հասարակություն
12:3722 Հնվ, 2026

Կառավարությունը հաստատեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։

«Ներկայացնում եմ ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը, որը նպատակ ունի լավարկելու արդեն իսկ մեծ թափ հավաքող և ուսուցիչների վարձատրության էական բարձրացման բերած ծրագիրը»,- նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Մինչև կոնկրետ փոփոխություններին անդադառնալը նա մի քանի ցուցանիշ ներկայացրեց՝ նշելով, որ ուսուցիչները արդեն իսկ հաջողությամբ հաղթահարել են կամավոր ատեստավորման գործընթացը։ «Դա մեզ տալիս է ընդհանուր պատկեր այս ոլորտում Կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ։ Գիտեք, որ Կառավարության ծրագրի առաջնահերթ ուղղություն էր՝ ներդնել մեխանիզմներ, որոնք մի կողմից կխրախուսեին ուսուցիչների մասնագիտական զարգացումը, մյուս կողմից էլ այդ մասնագիտական զարգացման արդյունքները ճանաչելով՝ կբերեին վարձատրության բարձրացման։ Պետք է մի թվային ցուցանիշից սկսեմ, որն այն ցուցանիշն է, թե ինչքան միջոց էր պետությունը ուղղում այս նպատակին 2018 թվականին։ 2018-ին մենք ունեինք ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավելյալ խրախուսման ընդամենը 1 ծրագիր, որին հատկացված էր 263 մլն դրամ։ 2025-ին մենք արդեն ունենք 5 ծրագիր այս ուղղություններով, որոնցից խոշորը կամավոր ատեստավորումն է, և 2025-ին միայն ուսուցիչների հավելյալ խրախուսման ծրագրերի վրա պետությունը ուղղել է ավելի քան 15 մլրդ դրամ։ Սա նշանակում է, որ սա մեր կայուն և հետևողական քաղաքականությունն է, և սրա արդյունքում նաև այսօր մենք ունենք 9602 ուսուցիչ, որոնք արդեն իսկ հաջողությամբ հաղթահարել են կամավոր ատեստավորման գործընթացը։ Դրանք մեր ուսուցիչների շուրջ 31 տոկոսն են, և արդեն իսկ բարձրացված վարձատրություն են ստանում։ Վերջին խումբը միացավ այս  գործընթացին անցած տարեվերջին, և հունվարին առաջին անգամ կստանա հավելավճարները։ Պետք է նշեմ, որ կամավոր ատեստավորման այս ցուցանիշները միևնույն ժամանակ չեն չեղարկում անընդհատ գործընթացը դիտարկելու և լավարկելու մեր հանձնառությունը։ Անընդհատ քննարկումները բերում են շարունակական փոփոխությունների։ 

Ի՞նչ փոփոխություններ ենք առաջարկում այս նախագծով։ Այս նախագծով մի քանի կարգավորումներ վերաբերում են արդեն գործող ուսուցիչներին, և մյուսները վերաբերում են այն մարդկանց, ովքեր ուզում են ուսուցիչ աշխատել։ Կարգով նախատեսված փոփոխություններով մենք նախատեսում ենք, որ ուսուցչի կողմից իրականացվող անհատական բաղադրիչի ժամերի վրա ևս կտարածվի ատեստավորման արդյունքների վարձատրությունը։ Սա նշանակում է, որ մեր ուսուցիչները, բացի իրենց առարկաները դասավանդելուց, նոր չափոփորոշչի համաձայն, կարող են նաև վարել խմբակներ, կարող են ունենալ նախագծային աշխատանքներ, որը կրթության անբաժանելի և շատ կարևոր մասն է, և հետևաբար եթե ուսուցիչը բացի, օրինակ, «Ֆիզիկա» առարկան դասավանդելուց՝ նաև Ֆիզիկայի նախագծային աշխատանքներ է ղեկավարում, ապա այդ ժամերը ևս կհաշվեն։ Բնականաբար, կարգավորում ենք այն իրավիճակը, երբ ուսուցիչն արդեն երկրորդ կամ երրորդ անգամն է մասնակցում ատեստավորմանը, և այս պարագայում ֆիքսում ենք, որ եթե հավասար արդյունք ցուցաբերի, ապա ուսուցչի հավելավճարի չափը կպահպանվի, և կսահմանվի նոր հնգամյա ժամկետ։ Պետք է հիշեցնեմ, որ եթե դրույքաչափը փոխվում է անժամկետ, ապա հավելավճարը գործում է 5 տարի ժամկետով։ Այսինքն՝ եթե 2-րդ անգամ մասնակցեց և ունեցավ հավասար արդյունք, հավելավճարի չափը պահպանվում է, բայց նոր հնգամյա ժամկետ է սահմանվում։ Եթե երկրորդ անգամ ավելի ցածր հավելավճարի արդյունք է ցույց տալիս, հավելավճարը նախորդ ավելի բարձր արդյունքի չափով է պահպանվում, բայց նախորդ անգամ սահմանված ժամկետի չափով։ Բնականաբար, ավելի բարձր հավելավճարի իրավունքի դեպքում, երբ որ մասնակցությունը ավելի բարձր արդյունք է ունեցել, ապա նոր ժամկետ է սահմանվում նոր հավելավճարի չափով։

2-րդ խումբ փոփոխությունը, որը վերաբերում է ուսուցիչ աշխատելու ցանկություն ունեցող մարդկանց, հիմնվում է «Հանրակրթության մասին» օրենքի վերջին փոփոխության վրա։ Մասնավորապես, ես ուզում եմ հիշեցնել, որ հանրակրթության օրենքում մենք վերջին տարիներին մի քանի փոփոխություն արեցինք. ճկունություն ցուցաբերելով և հնարավորություն տալով, որ եթե ուսուցչի մրցույթը չի կայանում, ապա դրան կարող են մասնակցել նաև տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, մանկավարժի որակավորում ունեցող, կոնկրետ դասընթացներ մանկավարժահոգեբանական հմտությունների ուղղությամբ անցած մարդիկ։

Վերջին փոփոխությամբ օրենքով մենք սահմանեցինք, որ եթե ունեն հարակից ոլորտի մասնագիտական բարձրագույն կրթություն և տվյալ առարկայի ոլորտում 40-79 կրեդիտ, եթե կամավոր ատեստավորված են, ապա նույնպես կարող են աշխատել ուսուցիչ, և այս խմբի համար հիմա ստեղծում ենք կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն։

Երկրորդ խումբը մեր ուսանողներն են։ Մենք հանրակրթության օրենքի փոփոխությամբ հնարավորություն էինք տվել, որ եթե ուսուցչի մրցույթը չի կայանում, ապա մանկավարժական կրթություն ստացող ուսանողը կրթության վերջին տարում կկարողանա դասավանդել։ Հիմա մենք այս ուսանողներին հնարավորություն ենք տալիս կամավոր ատեստավորման մասնակցել»,- ասաց նախարարը։ 

Ժաննա Անդրեասյանը նաև նշեց, որ արտադպրոցական հաստատությունների մանկավարժներին՝ արվեստի, սպորտի դպրոցների մանկավարժներին, որոնք նույնպես 2023 թվականից ատեստավորման հնարավորություն են ստացել էլի կամավորության հիմունքներով, և 2023 թվականից սկսած այդ գործընթացն իրականացվում է, ու Կառավարության չզեկուցվող հարցերից մեկով լավարկվել է գործող կարգը, որով նաև համատեղությամբ աշխատելու դեպքում նրանք կկարողանան համատեղության վայրից նույնպես ստանալ լրավճար, եթե նույն ուղղությամբ են դասավանդում համատեղության վայրում։ «Այս հստակեցումն այս պահին կարող է վերաբերել շուրջ 290 մանկավարժի, որոնք արդեն ատեստավորված են։ Պետք է նշեմ, որ 2025 թվականին ատեստավորումը մենք իրականացրել ենք ամբողջությամբ նոր ուղղություններով։ Ըստ էության, արդեն շատ մեծ թվով մարդիկ կարողացել են մասնակցել։ Ատեստավորված մանկավարժների 77.2 տոկոսը արվեստի ոլորտի ներկայացուցիչներն են, և 22.8 տոկոսը՝ սպորտի ոլորտի»,- ասաց նա։ 

Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ քանի որ շատ տարբեր են արտադպրոցական  հաստատությունները և համայնքային մարզադպրոցները, և  արվեստի դպրոցները շատ տարբերվում են իրենց դրույքաչափերով, ֆիքսված հավելավճարներ են տրվում, ոչ թե տոկոսային, ինչպես ուսուցիչների կամավոր ատեստավորման դեպքում էր, և 90-100 տոկոսի պարագայում ստանում են 138 300 դրամ հավելավճար պետական բյուջեից, 80-89 տոկոսի պարագայում՝ 111500 դրամ հավելավճար և 70-79 տոկոսի պարագայում՝ 80 600 դրամ հավելավճար։ «Իհարկե, սա դեռևս շատ սպեցիֆիկ ուղղություններ պարունակող ոլորտ է, և կան ոլորտներ, որոնց մենք կանդրադառնանք այս տարի. ուղղություններ թե՛ արվեստում, թե՛ սպորտում»,- նշեց նախարարը։

Ամենաբարձր բալ ստացող 13 ուսուցիչ ստանում է 700 հազար դրամ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ այդտեղ մտածելու բան կա, նրանց նկատմամբ ավելի էական պետք է լինի այդ արդյունքի դիմաց փոխհատուցումը։

ԿԳՄՍ նախարարն ասաց, որ կա 600-700 հազար դրամ ստացող 70 ուսուցիչ, 500-600 հազար դրամ ստանում է 220 ուսուցիչ, 400-500 հազար ստանում է 1362 ուսուցիչ, 300-400 հազար ստանում է 2952 ուսուցիչ։ «Թվերը էապես լավարկվել են ատեստավորման վերջին փուլից հետո։ Հավելյալ խթաններ դնելով՝ կարծում եմ՝ կկարողանանք ընդգրկել բոլոր ուսուցիչներին»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Դիտումների քանակ1074
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • էլեկտրոնային դրամապանակ բացելու համար բանկային հաշիվ կամ վճարային քարտ ունենալն այլևս պարտադիր չէ 14:1829 Օգս, 2026
  • Հեծանվային արշավի երրորդ՝ 35 կիլոմետրանոց հատվածը դժվար հաղթահարեցինք. վարչապետ 14:0629 Օգս, 2026
  • Փեզեշքիանը՝ հարևանների հետ հարաբերությունների մասին 14:0329 Օգս, 2026
  • Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Սևանի շուրջը» հեծանվային արշավը 13:5629 Օգս, 2026
  • Նարեկ Հովակիմյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 13:5129 Օգս, 2026
  • Վարչապետի երկու օգնականները վերանշանակվել են 13:3429 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 13:1629 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը վերանշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում 13:1029 Օգս, 2026
  • Հարկավոր է Ռուսաստանի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի 13:0429 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | «Եվրաֆեստիվառ»՝ Ճամբարակում. բեմում կլինեն «Եվրատեսիլ»-ի արտիստները | 29.08.2026 13:0029 Օգս, 2026
  • Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից 12:4329 Օգս, 2026
  • Վաչե Քալաշյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:4029 Օգս, 2026
  • Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:3529 Օգս, 2026
  • Արմեն Մկրտչյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 12:3029 Օգս, 2026
  • Գարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 12:2529 Օգս, 2026
  • Արամ Ղազարյանը վերանշանակվել է ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ 12:1229 Օգս, 2026
  • Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններում 12:0729 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 12:0629 Օգս, 2026
  • Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:5729 Օգս, 2026
  • Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:4929 Օգս, 2026
  • Նելլի Դավթյանը վերանշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում 11:4529 Օգս, 2026
  • Անցանք նաև 2-րդ հատվածը՝ 33 կմ. Նիկոլ Փաշինյանը «Սևանի շուրջը» հեծանվային արշավին է մասնակցում 11:3829 Օգս, 2026
  • Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն էլ հասել է մոտ 620-ի, անհետ կորածների թիվը՝ 2500-ի 11:3129 Օգս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ-ում օտարերկրացիների բնակության թույլտվությանն առնչվող փաստաթղթերի թվայնացման նպատակով ներդրվող առցանց հարթակի տարբերակը 11:1029 Օգս, 2026
  • Թրամփը հայտնել է Վենեսուելայի հետ «ամենամեծ նավթային գործարքը» կնքելու մասին 11:0429 Օգս, 2026
  • Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր. Լևոն Ազիզյան 10:4729 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել 10:0629 Օգս, 2026
  • Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ ՆԳՆ 09:5129 Օգս, 2026
  • Առաջին հատվածը՝ 35.8 կիլոմետր, անցանք 1 ժամ 20 րոպեում․ վարչապետը «Սևանի շուրջը» հեծանվային արշավին է մասնակցում 09:3329 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները 09:2129 Օգս, 2026
  • Վանաձորում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը 09:1229 Օգս, 2026
  • Երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի լավագույնը․ ծանրամարտի պատանիների հավաքականը վերադարձել է Հայաստան 08:5929 Օգս, 2026
  • «Սևանի շուրջը» հեծանվային արշավը սկսվեց․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3929 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1529 Օգս, 2026
  • Գիհու անտառվերականգնման նպատակով արվող առաջին փորձը․ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում այն աճեցվել է 00:3829 Օգս, 2026
  • Միանալու պայմանագրերում սպառողների իրավունքները սահմանափակող պայմանները կբացառվեն. ՄՍՇՊՀ 00:1129 Օգս, 2026
  • Ըստ Կիևի՝ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են միայն տեխնիկական բնույթ կրել 23:5028 Օգս, 2026
  • Գորայք բնակավային գյուղատնտեսական կցորդիչներ և ռոտորային սերմազատիչներ են տրամադրվել 23:2428 Օգս, 2026
  • Արհեստական բանականության գործիքները մեծ ծավալով հասանելի կլինեն դպրոցներում ու բուհերում 23:0028 Օգս, 2026
  • Անհրաժեշտ տեղեկություններ L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 22:3928 Օգս, 2026
  • Տարեվերջին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու․ ՆԳ նախարար 22:2128 Օգս, 2026
  • «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 398 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:0928 Օգս, 2026
  • Հարցազրույց Հրանտ Ավանեսյանի հետ 21:5828 Օգս, 2026
  • «Խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»․ Միրզոյան 21:4328 Օգս, 2026
  • Նոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից 21:3928 Օգս, 2026
  • Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում. Ուշակով 21:2028 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱԳՆ-ն կվերանվանվի․ Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է իշխանության նոր մոտեցումը 21:0028 Օգս, 2026
  • Սոթքում ջրամբար և ոռոգման համակարգ է կառուցվել 20:5928 Օգս, 2026
  • Հաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար 20:5328 Օգս, 2026
  • Իսրայելը հայտարարել է Լիբանանի սահմանային շրջաններն այդ երկրի բանակին վերադարձնելու ծրագրի ձախողման մասին 20:4928 Օգս, 2026
  • Օգոստոս 28-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4428 Օգս, 2026
  • ԵՄ չորս երկիր առաջարկել է նորից դիտարկել ռուսական ակտիվների միջոցով Ուկրաինային օգնելու հարցը. DW 20:3428 Օգս, 2026
  • Արտաքին քաղաքական գերատեսչության անվան փոփոխության նպատակը միջազգային հարաբերություններում տնտեսական գործառույթը առարկայացնելն է. Փաշինյան 20:2828 Օգս, 2026
  • Սիրուն Մակարյանը տրամադրություն է ստեղծում 20:2228 Օգս, 2026
  • Հրատարակման է պատրաստվում Իսահակյանի երկերի նոր հատորը 20:1528 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 20:1528 Օգս, 2026
  • Գյուղոլորտի աջակցության ծրագրեր՝ 4 մարզում 20:0928 Օգս, 2026
  • Թեհրանը բոլոր երկրներին կոչ է արել անտեսել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները 20:0528 Օգս, 2026
  • Իսպանիայի թանգարանից չորս րոպեում գողացել են 1.7 միլիոն եվրո գնահատվող գանձեր 20:0328 Օգս, 2026
  • «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 8 մլրդ 116 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:5728 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 28. 2026 19:5128 Օգս, 2026
  • Գիտական ինստիտուտներ այցելությունները կդառնան կրթական ծրագրի մաս 19:4528 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի 19:3828 Օգս, 2026
  • Երևանում կմեկնարկի «Ճամփորդել հանուն առողջության, մնալ հանուն ապաքինման․ երբ բուժառուն դառնում է հյուր» խորագրով միջազգային համաժողով 19:3728 Օգս, 2026
  • Ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածներում կատարվում է հետիոտնային անցումների գծանշում 19:3028 Օգս, 2026
  • Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ ու զինամթերք. 3 անձ ձերբակալվել է 19:2028 Օգս, 2026
  • Վարչապետը հանդիպել է ՀՀ ԱԳՆ ղեկավար անձնակազմի և արտերկրում ՀՀ դեսպանների տարեկան աշխատաժողովի մասնակիցների հետ 19:1528 Օգս, 2026
  • Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունները սառեցված են. Պեսկով 19:0728 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Պետք է առերեսվել իրականությանը և կայացնել երբեմն ցավոտ որոշումներ․ ՀՀ նախագահ 19:0028 Օգս, 2026
  • Սահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցել 18:5628 Օգս, 2026
  • Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկում 18:4528 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ին ընդառաջ. դպրոցական պայուսակի թույլատրելի քաշը 18:3628 Օգս, 2026
  • Թրամփը՝ ԿՀՎ ղեկավարի Մոսկվա այցի մասին 18:2828 Օգս, 2026
  • Նոր ուսումնական տարում բոլոր դպրոցներն ապահովված կլինեն դասագրքերով 18:2228 Օգս, 2026
  • Եթե Իրանը չկարողանա նավթ վաճառել, ուրեմն ոչ ոք չի կարողանա. Ղալիբաֆ 18:1628 Օգս, 2026
  • Նախատեսվում է մշակել «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենք 18:1128 Օգս, 2026
  • Կիսում եմ այն գնահատականը, որ փաստացի 1994-2022-ին Հայաստանը՝ որպես պետություն, տառապել է երկվության բարդույթով. ՀՀ նախագահ 18:0628 Օգս, 2026
  • Իսրայելը չի հեռանա Գազայի հատվածից. Նեթանյահու 18:0128 Օգս, 2026
  • Դեսպանների գործունեությունը պետք է գնահատվի նաև տվյալ երկրի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ծավալով և աճով. ՀՀ նախագահ 17:5628 Օգս, 2026
  • ՀԷՑ-ի ավտոպարկը կթարմացվի․ 27 նոր պիկապ դեպի Հայաստան ճանապարհին են 17:5128 Օգս, 2026
  • Բաղրամյանի նախկին համայնքապետը կեղծ աճուրդով տիրացել է համայնքային գույքին 17:4928 Օգս, 2026
  • Վճռաբեկ դատարանը քրեական ենթամշակույթին վերաբերող ուղենիշային որոշում է կայացրել 17:4428 Օգս, 2026
  • ԱԲ-ն մտնում է կրթական համակարգ․ 50 հազար ChatGPT Edu բաժանորդագրություն՝ սեպտեմբերից 17:3528 Օգս, 2026
  • Դիտարկեցի ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքը. Պապիկյան 17:2828 Օգս, 2026
  • Դպրոցական սննդի ծրագիրը կփորձարկվի նաև Երևանում 17:1728 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն փոխում է ուսուցիչների ատեստավորման համակարգը․ 300 հազար դրամ դրույքաչափ՝ բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչներին 17:1028 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Համայնքի գույքը՝ 12 անգամ էժան․ նախկին պաշտոնյայի գործն ուղարկվել է դատախազին 17:0028 Օգս, 2026
  • Ընթերցանությունը հիմնարար նշանակություն ունի երեխաների առաջադիմության համար․ Ժաննա Անդրեասյան 16:5828 Օգս, 2026
  • S&P Global Ratings վերահաստատել է Հայաստանի վարկանիշը, նշել նաև այն բարելավելու պոտենցիալը 16:4828 Օգս, 2026
  • Մենք ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման վտանգ չենք տեսնում. Թրամփ 16:3628 Օգս, 2026
  • Խարդախություններ՝ վարձով բնակարանների շուկայում 16:2628 Օգս, 2026
  • Գյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը 16:1328 Օգս, 2026
  • ՄԱԿ-ի հովանու ներքո հանդիպել են Կիպրոսի Հանրապետության նախագահն ու ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցիչը 15:5928 Օգս, 2026
  • 5 մեդալ՝ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում 15:4528 Օգս, 2026
  • «Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը 15:3328 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 15:2928 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրները 15:1528 Օգս, 2026
  • Թրամփն Օնտարիո լիճը վերանվանել է Ամերիկա լիճ 15:0128 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Էժան վարձով բնակարանների խարդախության նոր սխեմա․ կանխավճարից հետո «տանտերը» անհետանում է 15:0028 Օգս, 2026
  • Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի Բաղդասարյան 14:4528 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015