Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

ԿԿարմեն Ղուկասյան

Նախատեսվում է պարզեցնել ՀՀ տնտեսվարողների էլեկտրոնային հարթակներով այլ երկրներից ՀՀ վաճառքների գործընթացը

Նախատեսվում է պարզեցնել ՀՀ տնտեսվարողների էլեկտրոնային հարթակներով այլ երկրներից ՀՀ վաճառքների գործընթացը

Խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է կարգավորել ԵԱՏՄ անդամ պետությունների հարկ վճարողների կողմից շահագործվող էլեկտրոնային առևտրի հարթակների միջոցով ֆիզիկական անձանց ապրանքների վաճառքների մասով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման կարգավորումները, ԱԱՀ-ի հաշվարկման և վաճառքների ու վերադարձի մասով տեղեկատվության ներկայացումը, ինչպես նաև հարթակների միջոցով ՀՀ-ում հաշվառված հարկ վճարողների կողմից ֆիզիկական անձանց վաճառքների փաստաթղթավորմանը և հաշվետվողականությանը վերաբերող հարցերը: Այս մասին, ինչպես տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից, ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը:

Մանրամասն ներկայացնելով առաջարկվող կարգավորումները՝ Համլետ Սահակյանը տեղեկացրել է, որ ՀՀ տնտեսվարող սուբյեկտների կողմից ԵԱՏՄ առևտրի էլեկտրոնային հարթակներով ԵԱՏՄ անդամ այլ պետությունում գտնվող ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման գործարքները համարվելու են ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքներ:

Ընդ որում, ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափի կիրառությունը հիմնավորվելու է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացված տեղեկատվությամբ:

Նախատեսվում է նաև պարզեցնել ՀՀ տնտեսվարողների էլեկտրոնային հարթակներով այլ երկրներից ՀՀ վաճառքների գործընթացը: Նախագծով նաև սահմանվում է, որ առևտրի էլեկտրոնային հարթակները շահագործողները չեն կարող գործել հարկման հատուկ համակարգերում: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում