Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով փորձում ենք այնպես անել, որ մենք կատարենք մեր սահմանային հսկողությունը. Վահագն Ալեքսանյան

ԼԼիլիթ Ասատրյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ «Ախուրիկ» սահմանային անցակետում ռուս սահմանապահների հնարավոր հեռացման և հայկական կողմին հանձնման վերաբերյալ տեղեկություններին։

«Այս պահի դրությամբ պաշտոնական տեղեկատվություն այդ առումով չկա։ Անհրաժեշտության պարագայում միանշանակ կլինի, բայց դուք նաև գիտեք, որ մենք ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով փորձում ենք այնպես անել, որ մենք ինքներս կատարենք մեր սահմանային հսկողությունը և աստիճանաբար գնում ենք նրան, որ մեր ամբողջ սահմանային հսկողությունը մենք իրականացնենք՝ բնականաբար շնորհակալ լինելով այդ թվում Ռուսաստանի համապատասխան ծառայություններին, որոնք կատարել են այդ ծառայությունը։ Ամեն ինչ սկսվեց «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկողությունից։

Գիտեք, որ Իրանի հետ սահմանին մեծ գործընթաց տեղի ունեցավ, հիմա էլ աշխատանքները բնականաբար շարունակվում են, և մենք գնալով մեծացնում ու զարգացնում ենք մեր կարողությունները»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրս գալու հավանականությանը, Վահագն Ալեքսանյանը ասաց. «Չեմ կարող ասել՝ կոնկրետ այդ հատվածում նման գործընթաց կա, թե ոչ, բայց դրա մասին անպայման համապատասխան հաղորդագրություն կլինի։

Մեր, ցանկացած պետության տեսլականը, բնականաբար, այն է, որ իր սահմանի հսկողությունը, մաքսակետերի հսկողությունը ինքն անձամբ իրականացնի, և մենք էլ այդ առումով բացառություն չենք ու մենք էլ ունենք նման նկրտումներ։ Հիմա ես չեմ կարող ասել, թե գործընթացն ուր է հասել, ձեռքիս տակ այս պահի դրությամբ նշած անցակետի հետ կապված տվյալներ չկան»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում