2026 թվականի փետրվարի 1-ից Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդերլանդներից և Ֆինլանդիայից Միացյալ Նահանգներ ուղարկվող բոլոր ապրանքների համար կգանձվի 10 տոկոսանոց մաքսատուրք։ Այս մասին Truth Social-ում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նշված երկրներն ավելի վաղ զորքեր էին ուղարկել Գրենլանդիա՝ ի աջակցություն Դանիայի: 2026 թվականի հունիսի 1-ից մաքսատուրքը կբարձրացվի մինչև 25 տոկոս։
ԱՄՆ նախագահը նշել է, որ այս մաքսատուրքը կգանձվի այնքան ժամանակ, քանի դեռ Գրենլանդիայի լիակատար և վերջնական գնման վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել։