Դանիայում բողոքի ակցիաներ են անցկացվում Գրենլանդիան ԱՄՆ վերահսկողության տակ վերցնելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերի դեմ՝ «Ձեռքերդ հեռու Գրենլանդիայից» կարգախոսով:
Ցուցարարները հավաքվել են Կոպենհագենի քաղաքապետարանի շենքի առջև և երթով շարժվել դեպի ԱՄՆ դեսպանություն՝ պահանջելով հարգել ժողովրդավարությունն ու Գրենլանդիայի բնակիչների ինքնորոշման իրավունքը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կարող է մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք կփորձեն խանգարել Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու իր ծրագրին։
«Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներով»,- ասել է Դոնալդ Թրամփը։
Գրենլանդիայի իշխանությունը դեմ է արտահայտվել Միացյալ Նահանգներին միանալու հեռանկարին՝ նախընտրելով մնալ Դանիայի Թագավորության կազմում: