Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Մոսկվան պատրաստ է ռուս-ուկրաինական կարգավորման գործարքի, մինչդեռ Կիևը խոչընդոտում է գործընթացը: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իր երկիրը երբեք չի խոչընդոտել և չի խոչընդոտի խաղաղությունը։ «Ռուսական հրթիռները, անօդաչու թռչող սարքերը և Ուկրաինան ոչնչացնելու փորձերն ապացուցում են, որ Մոսկվային խաղաղության համաձայնագրեր պետք չեն»,- շեշտել է Զելենսկին։ Նա հավելել է, որ ռուսական հարվածների հետևանքով ուկրաինացիները 20-30 ժամ մնում են առանց էլեկտրականության:
«Ռուսաստանի՛ վրա է պետք ճնշում գործադրել: Հարկավոր է ակտիվ դիվանագիտություն վարել»,- շարունակել է Զելենսկին, տեղեկացրել, որ Ուկրաինայի ՀՕՊ համակարգն ամրապնդելու մասին բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի հետ:
Կրեմլից ևս անդրադարձել էին Թրամփի հայտարարությանը: Դմիտրի Պեսկովը նշել է՝ համակարծիք են ԱՄՆ նախագահի հետ: «Ռուսական կողմը բաց է կարգավորման համար: Իսկ Կիևի ռեժիմի համար իրավիճակը օրեցօր վատթարանում է: Վաղուց պահը հասունացել է, որ Զելենսկին որոշում կայացնի»,- նշել է Կրեմլի խոսնակը:
Մանրամասները՝ տեսաշարում: