Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

ԼԼուսինե Մուրադյան

2026 թվականի դեկտեմբերին այդ երևույթը չի լինելու. Փաշինյանը՝ հեղուկ գազի գնի թանկացման մասին

2026 թվականի դեկտեմբերին այդ երևույթը չի լինելու. Փաշինյանը՝ հեղուկ գազի գնի թանկացման մասին

Ինչո՞ւ է հեղուկ գազի գինը թանկացել: Սա սովորական պրոցես է, որն ամեն տարվա դեկտեմբերին տեղի է ունենում, և որևէ արտառոց բան չկա: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 15-ի նիստին ասաց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով քննարկումներին, թե հեղուկ գազի գինը թանկացել է բենզինի գնի էժանացման շրջանակում, որպեսզի բենզինի վաճառք ապահովեն:

«Ամեն տարի, երբ Լարսը ճանապարհային հանգույցի խնդիր է ունենում, տրանսպորտային հանգույցները թանկանում են, և ամեն տարի նոր պատճառաբանություններ են լինում: Սովորական պրոցես է, ապրիլ-մայիս ամիսներին էժան է, դեկտեմբերին թանկ է, և այստեղ լուրջ պրոբլեմ գոյություն չունի, դեֆիցիտ ևս գոյություն չունի»,- պարզաբանեց Գեղամ Գևորգյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ դա խնդիր է, և պետք է լուծվի խաղաղության համատեքստում, որպեսզի ՀՀ-ն մատակարարումների տարբեր ուղիներ և աղբյուրներ ունենա. «Այստեղ է հարցը, պետք չէ շատ բան փնտրել: Եվ մենք պետք է գնանք այդ ճանապարհով և գնում ենք այդ ճանապահով: Համոզված եղեք, որ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի այդ հարցը, վստա՛հ եղեք»:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ևս պարզաբանեց, թե ինչ է տեղի ունենում: Ըստ այդմ՝ սովորաբար ՀՀ հեղուկ գազ գալիս է երկու հիմնական ուղղությամբ՝ Վերին Լարսով՝ ՌԴ-ից, և Իրանից, սակայն հայտնի հանգամանքներով պայմանավորված՝ երկու ուղղություներով էլ բարդություններ կան. «Մի դեպքում ձյան առատ տեղումներ են, մյուս դեպքում՝ գիտենք: Այս պայմաններով պայմանավորված՝ բոլոր գործարարներին մեր առաջարկը հետևյալն է եղել, որ ժամանակն է օգտվել երկաթուղային հաղորդակցությունից: Կարծում ենք՝ առաջիկայում այդ հարցը մեկընդմիշտ կկարողանանք լուծել, որովհետև երկաթուղային հաղորդակցությունն այդպիսի խնդիրների առաջ չի կանգնում, ինչպես, օրինակ, Վերին Լարսը»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցրեց, որ շատ հավանական է՝ ապրանքատեսակի շարժը տեղի ունենա նաև երկաթգծով՝ գնորդից մինչև վաճառող, «քաղաքակիրթ ճանապարհով»:

«Կարծում եմ՝ մոտ ժամանակներում շուկան կադապտացվի այսօրվա իրականությանը, և ներմուծումները կիրականացվեն շատ ավելի սիստեմատիկ ու ճիշտ տրանսպորտային ուղիով»,- ասաց նա:

Ամփոփելով թեման՝ Փաշինյանը կրկին հայտարարեց՝ 2026 թվականի դեկտեմբերին այդ երևույթը չի լինելու:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում