Ադրբեջանական նավթամթերքի ներմուծման արդյունքները. վարչապետի անդրադարձը

ԼԼիլիթ Ասատրյան

2025 թվականի դեկտեմբերի կեսերից Հայաստան սկսեց ներմուծվել ադրբեջանական արտադրության բենզին, և հետաքրքիր էր իմանալ, թե այդ ներմուծումից ի վեր Հայաստանի բենզինի շուկայում ինչ է տեղի ունեցել: Այս մասին Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանից հիմնականում ներմուծվում է պրեմիում տեսակի բենզին, և այսօրվա դրությամբ ՀՀ-ում պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը նվազել է 15 տոկոսով, և նախկին 510 դրամի փոխարեն 1 լիտրի դիմաց այսօր արդեն 430 դրամ է:

Ի դեպ, 2 օր առաջ արդեն Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաև դիզվառելիք, և դիզվառելիքի նվազագույն գինը շուկայում արդեն այս ընթացքում նվազել է 2 տոկոսով:

Նաև ռեգուլյար բենզինի գինն է նվազել դեկտեմբերի համեմատ մոտավորապես 8 տոկոսով. այսինքն` եթե դեկտեմբերի 11-ին ռեգուլյար բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է: Այս ամենը խաղաղության օրակարգի և խաղաղության արդյունքներն են և խաղաղության օգուտները»,- նշել է նա:

Նա ընդգծել է, որ ներմուծման հետ կապված այս ընթացքում Ադրբեջանում էլ, Հայաստանում էլ քննադատություն կա:

«Հայաստանում ասում են՝ բենզին եք գնում, փողերը ուղարկում եք Ադրբեջան, որպեսզի նրանք այդ փողերով հարձակվեն Հայաստանի վրա: Ադրբեջանում ասում են, որ բենզինը և դիզվառելիքը ուղարկում եք Հայաստան, որ նրանք իրենց տանկերն ու զինտեխնիկան լիցքավորեն և հարձակվեն Ադրբեջանի վրա»,- ասել է նա: 

Վարչապետն արձանագրում է, որ երկու մտահոգությունն էլ տեղին չեն, որովհետև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված: «Այդ խաղաղությունը գնալով կդառնա ավելի ու ավելի ինստիտուցիոնալ, և այդ մտահոգությունները պարզապես տեղ չունեն: Պետք է արձանագրել, որ նման մտայնությունները գոնե Հայաստանում հրահրում են, քաջալերում են այն ընկերություններն ու շրջանակները, որոնք նաև դրսի իրենց գործընկերների աջակցությամբ երկար տարիներ բենզինի շուկայում մենաշնորհ են ունեցել. նրանք ստիպված են լինելու իջեցնել գները, ինչից տուժելու են, ենթադրում եմ, այդ մոնոպոլիաները, որոնք փաստացի և վերջնականապես վերանալու են, և օգտվելու են ՀՀ քաղաքացիները:

Սա խաղաղություն է, և մենք պետք է խաղաղության մեջ ապրելուն սովորենք և խաղաղության օգուտների հետ հարաբերվելուն նույնպես սովորենք, ինչը ուրախությամբ եմ արձանագրում, որ ՀՀ-ն անում է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

ԱԲ գործիքների կիրառումն արդեն փոխում է վարչարարության մոտեցումները. ՊԵԿ նախագահը՝ պանելային քննարկմանը

ԱԲ գործիքների կիրառումն արդեն փոխում է վարչարարության մոտեցումները. ՊԵԿ նախագահը՝ պանելային քննարկմանը

Աբու Դաբիում քննարկվել են կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության զարգացման ուղիները

Աբու Դաբիում քննարկվել են կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության զարգացման ուղիները

Երեխայի իրավունքահենք հասարակության ձևավորման ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է. ՄԻՊ-ը՝ Ուսուցչի օրվա առթիվ

Երեխայի իրավունքահենք հասարակության ձևավորման ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է. ՄԻՊ-ը՝ Ուսուցչի օրվա առթիվ

«Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել. զինդատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան

«Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել. զինդատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Լուրեր 10:00 | Ինչու սնանկացավ «Նաիրիտը». փաստերը նախկին տնօրենն է ներկայացնում | 05.10.2026

Լուրեր 10:00 | Ինչու սնանկացավ «Նաիրիտը». փաստերը նախկին տնօրենն է ներկայացնում | 05.10.2026

Չեն ենթարկվել «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակել են․ պարեկային 2 ծառայող  տեղափոխվել է ԲԿ, կան ձերբակալվածներ

Չեն ենթարկվել «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակել են․ պարեկային 2 ծառայող տեղափոխվել է ԲԿ, կան ձերբակալվածներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում