Մենք հույսը դնում ենք մեզ վրա, և, բնականաբար, այս համատեքստում կարծում ենք, որ խաղաղությունն այն ճանապարհն է, որը կչեզոքացնի ձեր կողմից նշված ռիսկերը: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ունե՞նք միջոցներ, որպեսզի պատերազմական իրավիճակում հանկարծակիի չգանք այն դեպքում, եթե դաշնակիցներն օգնության չհասնեն:
«Ինչ վերաբերում է զենքերին, դրանք տարբեր տեսակի են: Բնականաբար, պաշտպանողական են՝ սկսած տարբեր տեսակի, բազմազան ԱԹՍ-ներից մինչև սպառազինության այլ տեսակներ:
Կարող եմ ասել, որ դրանք բավականին մրցունակ են, և արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրություն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է սպառազինության մասով ծրագրերին, Պապիկյանը հայտարարեց. «Սպառազինումը շարունակվում է, պիտի շարունակվի, որովհետև առանց սպառազինության՝ պրոֆեսիոնալ բանակ հնարավոր չէ ունենալ»: