Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին մեկնաբանել է ցուցարարների գործողությունները մայրաքաղաքում:
«Նրանք (ցուցարարները) հարձակվել են հիվանդանոցների և երկու բժշկական կենտրոնի, 26 բանկի, 25 մզկիթի, «Բասիջ» բազաների և իրավապահ մարմինների օբյեկտների վրա՝ քաոս սերմանելու և կեղծ տպավորություն ստեղծելու նպատակով։
Բացի այդ, հրկիզվել է 48 հրշեջ ծառայության մեքենա, այդ թվում՝ ութ ծանր հրշեջ մեքենա։ Հարվածի տակ են հայտնվել նաև հրշեջները, որոնք փորձել են մարել հրդեհները»,- ասել է Զաքանին։