Միհրան Պողոսյանի երեք ազգականները մեղադրյալի աթոռին են

ԼԼիլիթ Ասատրյան

Միհրան Պողոսյանի երեք ազգականները մեղադրյալի աթոռին են, Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է քրեական վարույթի նախաքննությունը: Պողոսյանը՝ որպես ԴԱՀԿ պետ, պայմանագիր է կնքել նրանցից մեկի հիմնած ընկերության հետ, պետությանը հասցված վնասը գնահատվում է 9 միլիոն դրամ: Նա նաև Հարկադիրում աշխատանքի է ընդունել իր քեռու երկու որդիներին, որոնք գործի չեն գնացել, սակայն ստացել են ընդհանուր՝ 12 մլն դրամ աշխատավարձ: Երեք մեղադրյալն էլ պետությանը պատճառված վնասը վերականգնել են:

Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում