ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն թվարկել է այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն Վենեսուելայում: Առաջին հերթին երկիրը պետք է կայունացնել:
Ըստ Ռուբիոյի՝ Վաշինգտոնը չի ցանկանում, որ Վենեսուելայում քաոս առաջանա, և իր ամենաուժեղ լծակն է համարում նավթային սահմանափակումները: Ռուբիոն հիշեցրել է, որ ԱՄՆ-ը 30-50 միլիոն բարել վենեսուելական նավթ կստանա և այն կվաճառի շուկայական գնով: Այդ գումարը, նրա խոսքով, կբաշխվի այնպես, որ օգուտ բերի վենեսուելացիներին:
Երկրորդ փուլը, ըստ ԱՄՆ պետքարտուղարի, Վենեսուելայի վերականգնումն է և վենեսուելական շուկայի հասանելիությունը ամերիկյան, արևմտյան և այլ ընկերությունների համար, ինչպես նաև բանտերից ընդդիմադիր գործիչների ազատ արձակումը, քաղաքացիական հասարակության վերականգնումը: Երրորդ փուլում, Ռուբիոյի խոսքով, արդեն տեղի կունենա իշխանության փոխանցում: