Թուրքիայում քրդերը զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացրել Հալեպում լայնամասշտաբ ռազմական գործողության դեմ: Ցույցեր են տեղի ունեցել, մասնավորապես, Վանում և Մարդինում:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը «Սիրիայի դեմոկրատական ուժերին» կոչ է արել պահպանել Դամասկոսի հետ կնքված համաձայնությունը և վերջ դնել Հալեպում բախումներին: Ըստ Ֆիդանի՝ քրդական խմբավորումը չի կատարում մարտին կնքված համաձայնագրի պայմանները, ըստ որոնց՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» պետք է իր բոլոր ռազմական և քաղաքացիական կառույցներն ինտեգրեր երկրի պետական համակարգում:
Թուրքական քրդամետ Հանուն հավասարության և ժողովրդավարության կուսակցությունն էլ Սիրիայի կառավարությանը մեղադրել է խաղաղ բնակիչների վրա հարձակումների համար՝ նշելով, որ թուրքական կողմի հայտարարություններն ավելի են հրահրում բռնությունը տարածաշրջանում: