Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

ԼԼուսինե Մուրադյան

Էլեկտրոնային ստորագրություն ունենալը միակ տարբերակն է աշխատող դառնալու համար. Ժորա Սարգսյան

Էլեկտրոնային ստորագրություն ունենալը միակ տարբերակն է աշխատող դառնալու համար. Ժորա Սարգսյան

Աշխատանքի ընդունվելիս պետք է աշխատողը ստորագրի պայմանագիրը և պետք է այն ստորագրի էլեկտրոնային եղանակով: Այս կարգավորումը 2026 թվականից պարտադիր կդառնա բոլորի համար:

Ըստ այդմ՝ նրանք, ովքեր եկամուտների հայտարարագրում են արել և ունեն էլեկտրոնային ստորագրություն, աշխատանքային հարաբերությունների դաշտում նորից պետք է պայմանագիրը ստորագրեն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

Էլեկտրոնային ստորագրությունն ունենալը կարևոր է այն քաղաքացիների համար, որոնք նոր են ընդունվելու աշխատանքի, և այն քաղաքացների համար, որոնք արդեն ընդունված են աշխատանքի:

«Ովքեր արդեն ընդունված են աշխատանքի, ընդամենն այս տարվա ընթացքում պետք է ինչ-որ մի օր գործատուի կողմից մոտքագրելուց հետո ստորագրեն իրենց պայմանագրերը: Իսկ նրանք, ովքեր ընդունվելու են աշխատանքի, բնականաբար, պետք է զրոյից ստեղծվի նրանց համար պայմանագիր, որ դառնան աշխատող: Այսինքն՝ պետք է ստորագրեն այն օրը, որից հետո՝ հաջորդ օրը, պետք է գալ աշխատանքի, որովհետև համակարգը կառուցված է այնպես, որ եթե աշխատողը պետք է ներկայանա աշխատանքի, առնվազն դրանից 1 օր առաջ պետք է պայմանագիրը ստորագրվի:

Նրանք, ովքեր արդեն իսկ ունեն էլեկտրոնային ստորագրություն, նրանց համար դա ավելի հեշտ կլինի, իսկ նրանք, ովքեր չունեն, մտածում են, որ ակտիվ են աշխատաշուկայում, բայց վաղը, օրինակ, պետք է աշխատեն, թող օր առաջ դիմեն էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար, որովհետև երբ արդեն գա պահը, որ իրենք ուզում են աշխատեն, միգուցե ստորագրություն չունենալը խոչընդոտի պայմանագիր կնքելը:

Դրա համար շատ լավ կլինի, որ նրանք, ովքեր չունեն, ակտիվ զբաղվեն այդ հարցով, քանի որ դա միակ տարբերակն է աշխատող դառնալու համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ կարգավորման համաձայն՝ 2025 թվականի ընթացքում աշխատանքի ընդունումը կամ ազատումը կամավորության սկզբունքով էր, իսկ 2026 թվականի հունվարից բոլոր դեպքերում գործատուների և աշխատողների համար պարտադիր կկիրառվեն էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը։ Այսինքն՝ աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումն այսուհետ կիրականացվեն բացառապես թվային հարթակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում