Վենեսուելան պետք է երաշխավորի իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքը՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության՝ հայտարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից;
Նշվում է, որ Դելսի Ռոդրիգեսի՝ նախագահի պաշտոնակատարի պաշտոնը ստանձնելը ցույց է տալիս Հանրապետության կառավարության վճռականությունը՝ պահպանելու իշխանության ուղղահայաց կառավարումը և կասեցնելու սահմանադրական ճգնաժամի ռիսկերը:
«Ռուսաստանը հաջողություն է մաղթում նրան ծառացած խնդիրների լուծման գործում, պատրաստ է շարունակել աջակցությունը բարեկամ Վենեսուելային և հաստատում է իր համերաշխությունը նրա ժողովրդի հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: