ՄՄարիամ Մխիթարյան

Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը

Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը

Իրանում հակակառավարական զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ բախումների հետևանքով զոհերի թիվն աճում է։  

Ընդամենը մի քանի օր առաջ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կմիջամտի, եթե իշխանությունները սկսեն դաժանորեն ճնշել բողոքի ցույցերը։

Ցույցերի ֆոնին փոխվել էր Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարը: Բողոքի ակցիաներն ընթանում են երկրի 31 նահանգից 26-ում: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և կառավարության մի քանի անդամներ հայտարարել են, որ ցուցարարների պահանջներն ընդունելի են՝ հայտարարելով տնտեսական նոր միջոցառումներ ձեռնարկելու մասին: Իրանի մեջլիսի նախագահն իր հերթին հայտնել է ցուցարարների օրինական պահանջները բավարարելու պատրաստակամության մասին: Իրանական լրատվամիջոցները հաղորդել են ցուցարարների կողմից անկարգությունների և իրավապահների վրա հարձակումների դեպքերի մասին՝ չնայած հավաքները հիմնականում խաղաղ բնույթ են կրել: Որոշ քաղաքներում հնչել են նաև հակակառավարական կոչեր:

Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների՝ ցույցերի ընթացքում առնվազն 20 մարդ է զոհվել, մոտ 1000-ը՝ ձերբակալվել: Հրապարակումների համաձայն՝ ցույցերի մասշտաբները զգալիորեն նվազել են, այնուամենայնիվ, որոշ վայրերում ակցիաները դեռ շարունակվում են:

Իրանում զանգվածային ցույցերը սկսվել են դեկտեմբերի վերջին։ Քաղաքացիների դժգոհությունը պայմանավորված է բարձր գնաճով և ազգային արժույթի արժեզրկմամբ, ինչը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է արտաքին պատժամիջոցներով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում