«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր են հոսանքազրկվել:
Մասնավորապես հոսանքազրկվել են «Էրեբունի» վարչական շրջանն ամբողջությամբ, «Սարի Թաղ» թաղամասը, «Խորենացի» փողոցը, «Տիգրան Մեծ» փողոցը, «Չարենց» փողոցից մի հատվածը:
«ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ողջ կարողությամբ և ամբողջական ներգրավվածությամբ աշխատում է հետևանքների արագ վերացման և հոսանքազրկված տարածքներում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ:
Հայցում ենք Ձեր ըմբռնումը ստեղծված հնարավոր անհարմարությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: