Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն պաշտոնական այցով մեկնել է Ստամբուլ, երկկողմ հանդիպում ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայի հետ:
Կողմերը քննարկել են իրավապահ ոլորտում ընթացիկ գործընկերությունը, դրա խորացման հեռանկարներն ու համագործակցության գերակա ուղղությունները:
Երլիքայան շնորհակալություն է հայտնել Գելաձեին՝ Վրաստանի տարածքում թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռի վթարի ժամանակ ցուցաբերած աջակցության և օպերատիվ փոխգործակցության համար: Հատուկ ուշադրություն է դարձվել ոստիկանության կրթության ոլորտում փորձի փոխանակմանը և համագործակցության զարգացմանը:
Նախարարները հույս են հայտնել, որ գերատեսչությունների միջև գործընկերային հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն: Գելաձեն շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը հրավերի և ջերմ ընդունելության համար: