Հայկական համայնքային կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու, ինչպես նաև Իսրայելի Պետությունում սփյուռքի ոլորտում իրականացվող պետական ծրագրերին ծանոթանալու նպատակով` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը, վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը և Վարչության ինտեգրման բաժնի պետ Նարինե Կյուրեղյանը դեկտեմբերի 15-18-ը ներառյալ կգործուղվեն Իսրայել (Թել Ավիվ՝ դեկտեմբերի 15-ին, դեկտեմբերի 16-ին, դեկտեմբերի 17-18 ը, Երուսաղեմ՝ դեկտեմբերի 15-17-ը, Պետահ Տիկվա՝ դեկտեմբերի 16-ին, Հայֆա՝ դեկտեմբերի 17-ին):
Որոշումը դեկտեմբերի 12-ին ստորագրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։