Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08։38-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արևիկ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ տան խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն․ մասամբ փլուզվել է միջնապատը՝ մոտ 20 քմ, վնասվել՝ պատուհանը և կենցաղային իրեր։
Մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հեռացրել են իրենցից վտանգ ներկայացնող հատվածները»,- ասված է հաղորդագրությունում։