• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Կրտիճ Ներսիսյանը խնդիր ունի նաև եկեղեցու ներսում. Ղազարյան Բաց հարթակ․ Կրտիճ Ներսիսյանը... 21:03
Ինչո՞ւ են ՔԿՀ-ներում մահվան դեպքերն աճել | Աննա Դանիելյանի հարցազրույցը Ծովինար Թադևոսյանի հետ Ինչո՞ւ են ՔԿՀ-ներում մահվան... 19:44
Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող ամենաանվտանգ երթուղին անցնում է Ադրբեջանով. «Հարևաններ» Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող... 19:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 21:3209 Դեկ, 2025

Ֆրիդրիխ Մերցի հետ ստորագրեցինք ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդիպման արդյունքներով ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր:

Հռչակագրում, մասնավորապես, նշված է.

«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր) ճանաչում են Կողմերի միջև ձևավորված բազմամյա և բարեկամական հարաբերությունները։ Նրանք հաստատում են իրենց փոխադարձ ցանկությունը՝ խորացնելու երկկողմ գործընկերությունն ու համագործակցությունը, ինչպես նաև ճանաչում միմյանց նկատմամբ վստահությունը և տարբեր ոլորտներում շահերի համընկնումը։ Վկայակոչելով փոխադարձ հանձնառությունը՝ պաշտպանելու և խթանելու խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, ներառյալ յուրաքանչյուր պետության ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը՝ Կողմերը վերահաստատում են իրենց համատեղ հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի և խաղաղությունն ու անվտանգությունը խթանող միջազգային իրավական այլ գործիքների նպատակներին և սկզբունքներին։

Կողմերը վկայակոչում են ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով («CEPA») սահմանված շրջանակը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգում սահմանված առաջնահերթությունները: Նրանք գոհունակությամբ նշում են Եվրոպական Միության և ժողովրդավարական պետությունների ավելի լայն համայնքի հետ իր կապերն առավել ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ձգտումը, ինչպես նաև երկկողմ քաղաքական երկխոսության, զարգացման համագործակցության, անվտանգության ոլորտի աջակցության, կիբեռ սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի համատեղ ջանքերի, ինչպես նաև տնտեսական, մշակութային և գիտական համագործակցության հաստատված ձևաչափերի և նախաձեռնությունների կարևորությունը:

Կողմերը կիսում են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման վերաբերյալ դրական գնահատականը և ողջունում Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները։ Կողմերը համակարծիք են, որ այդ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը հնարավորություններ է ստեղծում խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։

Կողմերը հասել են հետևյալ փոխըմբռնմանը՝

1. Կողմերը մտադիր են համագործակցել հետևյալ ոլորտներում` չսահմանափակվելով, սակայն, դրանցով.

ա. Քաղաքական և դիվանագիտական համագործակցություն. նախարարությունների, գործակալությունների և դիվանագիտական առաքելությունների միջև կանոնավոր խորհրդակցություններ, բարձր մակարդակի փոխայցելություններ և թեմատիկ երկխոսություններ։

բ. Տնտեսական և առևտրային համագործակցություն. երկկողմ առևտրի և ներդրումային հնարավորությունների խթանում, համագործակցություն կենսաբազմազանության ոլորտում, այդ թվում՝ Երևանում անցկացվելիք «COP17»-ի համատեքստում, էներգետիկայի, կապակցվածության և ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների և տրանսպորտի, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ոլորտներում։

գ. Զարգացում և կարողությունների ամրապնդում. շարունակական համագործակցություն՝ ի թիվս այլնի տեխնիկական և ֆինանսական աջակցության ծրագրերի և վերապատրաստման նախաձեռնությունների միջոցով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կայուն տնտեսական զարգացումը, մասնագիտական ուսուցումը, վերականգնվող էներգիան և էներգաարդյունավետությունը, կլիմայի և շրջակա միջավայրի պաշտպանությունը, կենսաբազմազանությունը և բնության պահպանումը, ջրային ռեսուրսների կառավարումը, լավ կառավարումը և մունիցիպալ զարգացումը, արդարադատությունը և սահմանադրական բարեփոխումները, օրենքի գերակայության խթանումը, համատեղ նախագծեր՝ ուղղված սոցիալ-տնտեսական զարգացմանը:

դ. Մշակույթ, կրթություն, լեզու և մարդկանց միջև փոխանակումներ. ակադեմիական գործընկերություններ և հետազոտական համագործակցություն, կրթաթոշակներ, քույր քաղաքներ, մշակութային փոխանակման միջոցառումներ և ծրագրեր, որոնք խթանում են փոխըմբռնումը, այդ թվում՝ երիտասարդության և սպորտի ոլորտում:

ե. Գիտություն, տեխնոլոգիա և նորարարություն. համատեղ հետազոտական նախագծեր, համագործակցություն թվային փոխակերպման, զարգացող տեխնոլոգիաների և նորարարական էկոհամակարգերի ոլորտում։

զ. Անվտանգություն և պաշտպանություն. երկխոսություն տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերի շուրջ, ներառյալ միջուկային անվտանգությունը, կիբեռանվտանգությունը, ապատեղեկատվության դեմ պայքարը, համագործակցություն անվտանգության ոլորտի բարեփոխումների և ՄԱԿ-ի կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ բանաձևի հետ կապված գործողությունների ոլորտում, տեղեկության և լավագույն փորձի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

2. Այս հռչակագիրը միջազգային պայմանագիր չէ և, հետևաբար, չի ստեղծում իրավունքներ և պարտավորություններ՝ համաձայն ներպետական կամ միջազգային օրենսդրության: Այս հռչակագրի շրջանակներում գործողությունների իրականացումը կախված կլինի ռեսուրսների առկայությունից և Կողմերի համապատասխան օրենքներից ու կանոնակարգերից: Կողմերը կարող են սահմանել և փոխադարձաբար որոշել համագործակցության լրացուցիչ ոլորտներ: Այս համատեղ հռչակագիրը կարող է փոփոխվել ցանկացած պահի՝ երկու Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ: Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի դադարեցնել այս համատեղ Հռչակագրով նախատեսվող համագործակցությունը: Այն պետք է գրավոր տեղեկացնի մյուս Կողմին համագործակցությունը դադարեցնելու իր մտադրության մասին առնվազն վեց ամիս առաջ»:

Դիտումների քանակ72
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կենսաբազմազանության ինտեգրումը գյուղատնտեսության մեջ. 3-րդ երկխոսությունը 22:3609 Դեկ, 2025
  • «Զգուշացե՛ք․ հերթական ֆինանսական բուրգը»․ կիբեռոստիկանություն 22:2409 Դեկ, 2025
  • Ցեղասպանության կանխարգելումը սոսկ իրավական պարտավորթյուն չէ, այն մեր հավաքական խղճի փորձությունն է. ԱԳ նախարարի տեղակալ 22:2009 Դեկ, 2025
  • Երևանցիները հնարավորություն ունեն անվճար հետազոտություններ անցնել․ քաղաքապետարան 22:1509 Դեկ, 2025
  • ԲԴԽ-ում ընդունել են ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակներին 22:0309 Դեկ, 2025
  • Հարցազրույց Քրիստինե Վարդանյանի հետ 22:0009 Դեկ, 2025
  • Գիտական հետազոտությունների նոր հարթակ՝ ԵՊՀ-ում 21:5709 Դեկ, 2025
  • «Մեղրու սար» կոչվող հատվածում, Ամասիայում և Դիլիջանում ձյուն է տեղում․ որոշ հատվածներում մառախուղ է 21:5109 Դեկ, 2025
  • Ուրախ եմ, որ Գերմանիան աջակցում է Հայաստանին և Թուրքիային հարաբերությունները կարգավորելու, սահմանը բացելու հարցերում․ Փաշինյան 21:4609 Դեկ, 2025
  • Գերմանիան շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ․ Մերց 21:3609 Դեկ, 2025
  • Ֆրիդրիխ Մերցի հետ ստորագրեցինք ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր․ Փաշինյան 21:3209 Դեկ, 2025
  • Գիտական հետազոտությունների նոր հարթակ՝ ԵՊՀ-ում 21:2809 Դեկ, 2025
  • Բնակարան, ավտոմեքենա, մոտոցիկլ. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հայտարարագիրը 21:1909 Դեկ, 2025
  • «Այցը պատմական է»․ Նիկոլ Փաշինյանը՝ Գերմանիայի կանցլերի հետ համատեղ ասուլիսին 21:1809 Դեկ, 2025
  • «Մոդեռնիզմի հոսքեր». նոր շունչ՝ 20-րդ դարի սփյուռքահայ արվեստին 21:1109 Դեկ, 2025
  • Ժամանակն է, որ Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվեն. Թրամփ 21:0309 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | TRIPP Company-ն կգրանցվի ՀՀ-ում, հաջորդ տարի կանցնենք շինարարության փուլին. Փաշինյան 21:0009 Դեկ, 2025
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ 20:5809 Դեկ, 2025
  • Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4044 վարորդ․ ՆԳՆ ոստիկանություն 20:4509 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3409 Դեկ, 2025
  • Ռուսական կեղծիքը հերքվել է, բայց շարունակում է տարածվել. ինչ են առաջարկում մասնագետները 20:2909 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.12.2025 20:2409 Դեկ, 2025
  • 200-500 հազար աշխատավարձ ստացողները կվճարեն 11.000 դրամ ապահովագրավճար, 10500-ը կարող է փոխհատուցվել 20:1909 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 9. 2025 20:1409 Դեկ, 2025
  • Հասանովը հանդիպել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ԳՇ պատվիրակության հետ 20:0809 Դեկ, 2025
  • Ֆիցոն շնորհավորել է Ալիևին` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման կապակցությամբ 20:0409 Դեկ, 2025
  • Արթիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում 19:5809 Դեկ, 2025
  • Վաղարշապատում բացվել է Սոցիալական աշխատանքի կենտրոն 19:5709 Դեկ, 2025
  • Հմտությունների զարգացում՝ թվային մարքեթինգի, զբոսաշրջության և սննդի ոլորտներում 19:5409 Դեկ, 2025
  • Հունվարի 1-ից Վրաստանում օտարերկրացիների համար բժշկական ապահովագրությունը կլինի պարտադիր 19:4809 Դեկ, 2025
  • ՀՀ վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցությանը բոլոր ոլորտներում. ԳԴՀ նախագահ 19:4309 Դեկ, 2025
  • Ժամանակն է գործելու հանուն բնության. ՇՄ նախարարի ելույթը Քենիայում 19:4209 Դեկ, 2025
  • Մեկնարկում է Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը 19:3809 Դեկ, 2025
  • Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպում դեռևս չի նախատեսվում. Պեսկով 19:3209 Դեկ, 2025
  • ՀՀ դեսպանը ԱՄՆ պաշտոնակցի հետ քննարկել է էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները 19:2709 Դեկ, 2025
  • Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ պայքարում են մեր դեմ, հաճախ՝ առանց բարոյական գծերի ու կանոնների. Աննա Վարդապետյանն ընդունել է ԵՊՀ ուսանողներին 19:2009 Դեկ, 2025
  • ԲՏԱ նախարարը և AMD-ի փոխնախագահը քննարկել են համագործակցության ընդլայնման նոր ուղիներ 19:1409 Դեկ, 2025
  • Իսրայելական ուժերը Լիբանանի հարավում հարվածել են «Հըզբոլլահի» օբյեկտներին 19:0809 Դեկ, 2025
  • ՀՀ նախագահն ու Ջրային կոմիտեի ղեկավարն անդրադարձել են Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրին 19:0109 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Հայաստանի դեմ ապատեղեկություն տարածվում է երկու երկրից. փորձագետներ | 09.12.2025 19:0009 Դեկ, 2025
  • Սարգիս Խանդանյանը նշանակվել է ՔՊ արտաքին կապերի պատասխանատու 18:5409 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 14-ին կվառվեն հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը 18:4909 Դեկ, 2025
  • ԿԳՄՍՆ ներկայացուցիչները հերթական շրջայցն են կատարել Լոռու մարզի վերականգնվող հուշարձանների տարածքներ 18:3709 Դեկ, 2025
  • Ռուսաստանն ու նրա պրոքսիներն ակտիվացնում են ապատեղեկատվական արշավը Հայաստանում ընտրություններին ընդառաջ. Կալաս 18:2809 Դեկ, 2025
  • Քարաթափում Կապան քաղաքում 18:2109 Դեկ, 2025
  • Զբոսաշրջային ծառայությունները մատչելի կդառնան հաշմանդամություն ունեցող անձանց. ուղեցույց է մշակվել 18:1309 Դեկ, 2025
  • Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ 17:5709 Դեկ, 2025
  • ԿԳՄՍՆ-ում քննարկվել են 2026-ին Հայաստանում անցկացվելիք մարզական միջոցառումների կազմակերպման հարցերը 17:4709 Դեկ, 2025
  • Ներկայացվել է CoP17-ի պաշտոնական տարբերանշանը. խորհրդանիշը երևանյան կապտաթիթեռն է 17:3609 Դեկ, 2025
  • Անահիտ Ավանեսյանի անունով WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ 17:3109 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Գերմանիայի նախագահի հետ 17:3009 Դեկ, 2025
  • Կրթությունը՝ որպես մասնագիտական կարողությունների զարգացման միջոց. ԲԸՏՄ 17:2609 Դեկ, 2025
  • ՇՄ նախարարը UN-Habitat-ի գործընկերներին հրավիրել է Հայաստան 17:1409 Դեկ, 2025
  • Ձյուն, մառախուղ. իրավիճակը ճանապարհներին 17։00-ի դրությամբ 17:0409 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Որքան կվճարեն 2026-ից առողջության ապահովագրության համակարգում ընդգրված անձինք. մանրամասներ 17:0009 Դեկ, 2025
  • Հայաստանում բռնությունից զերծ միջավայրի ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է. Անահիտ Մանասյան 16:5609 Դեկ, 2025
  • Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հայտնի են հաղթողները 16:4709 Դեկ, 2025
  • Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը Հայաստանում է 16:3609 Դեկ, 2025
  • Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների համատեղ երրորդ նիստը. ներկայացվել է նաև TRIPP նախագիծը 16:2609 Դեկ, 2025
  • Թաիլանդի և Կամբոջայի միջև լարվածությունը պահպանվում է 16:0909 Դեկ, 2025
  • ՀՖՖ տեսուչները միջազգային խաղերի նշանակումներ են ստացել 15:5809 Դեկ, 2025
  • Կասեցվել է «Էդո Սարուխ» ընկերությանը պատկանող գազալցակայանի գործունեությունը 15:4909 Դեկ, 2025
  • Դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք. Ավանեսյանը՝ շրջանառվող գրիպի շտամի մասին 15:4309 Դեկ, 2025
  • Պետական համակարգի արդիականացումը մեր բոլոր քաղաքականությունների առանցքում է. Մհեր Գրիգորյան 15:4009 Դեկ, 2025
  • Զախարովան՝ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մասին 15:3409 Դեկ, 2025
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում 15:1809 Դեկ, 2025
  • Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները արժեքավոր ներդրում ունեն պրոֆեսիոնալ զինվորական կադրերի զարգացման գործում. Հասանով 15:0709 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Ինչ է նախատեսվում Բեռլինում. «Լուրերի» թղթակիցը կներկայացնի վարչապետի հանդիպումների օրակարգը 15:0009 Դեկ, 2025
  • Պետության նպատակն է խթանել, որ բոլոր գործատուները գրանցեն իրենց աշխատողներին. ԱՍՀՆ 14:4509 Դեկ, 2025
  • ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 14:3509 Դեկ, 2025
  • Վճռական ենք՝ ուժեղացնելու Մոսկվայի վրա ճնշումը և ստիպելու նրան նստել բանակցությունների սեղանի շուրջ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն 14:2109 Դեկ, 2025
  • Գլոբալ տաքացում, արոտավայրեր. փորձագետը ուսումնասիրել է հրդեհների պատճառը, մարզ առ մարզ հաշվել վնասը 14:0709 Դեկ, 2025
  • Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ 13:5309 Դեկ, 2025
  • Կապան և Ջերմուկ համայնքներում «Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ են բացվել 13:3909 Դեկ, 2025
  • Համայնքային ոստիկաններն ու Ոստիկանության գվարդիայի ծառայողները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել 13:2409 Դեկ, 2025
  • Այժմ Եվրոպան և Կիևը մշակում են հակամարտության կարգավորման ծրագրի իրենց տարբերակը. Զելենսկի 13:0909 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Իրանից ծխախոտի տեղափոխումն իրականացվել է փչովի նավակով. մանրամասներ ՊՆ հրամանատարի գործից 13:0009 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Գերմանիա 12:5209 Դեկ, 2025
  • Հանձնուք բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության 12:4909 Դեկ, 2025
  • Եվրոպան վատ ուղղությամբ է շարժվում. մենք չենք ուզում, որ Եվրոպան այդքան շատ փոխվի. Թրամփ 12:3809 Դեկ, 2025
  • Ջրային պարեկները արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել 12:2609 Դեկ, 2025
  • Հսկա գործարանը քանդեցին, տեղը մոլ կառուցեցին, հիմա էլ «գործարան-գործարան» են գոռում. Գաբրիելյանը՝ Նարեկ Կարապետյանի հայտարարությանն ի պատասխան 12:1509 Դեկ, 2025
  • Իտալական La Stampa պարբերականը հրապարակել է հոդված Երևանի մասին 12:0509 Դեկ, 2025
  • Թուրքական կողմը կապահովի այն երթուղին, որով Հունգարիան կարող է գազ ստանալ Ռուսաստանից. Օրբան 11:5709 Դեկ, 2025
  • Մալխաս Ամոյանը նոմինացվել է UWW-ի «Տարվա լավագույն հունահռոմեական ըմբիշ» անվանակարգում 11:4809 Դեկ, 2025
  • Ռազմավարական գործընկերությունն այս տարվա մեր առաջընթացի միայն առաջին քայլն էր. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան 11:4709 Դեկ, 2025
  • Ամփոփվել են երիտասարդ գիտնականների գիտական հոդվածների տպագրության խրախուսման մրցույթի 2025 թ․ արդյունքները 11:3909 Դեկ, 2025
  • Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը 11:2809 Դեկ, 2025
  • Որպես անհետ կորած որոնվող 40-ամյա կինը հայտնաբերվել է բժշկական կենտրոնում 11:2509 Դեկ, 2025
  • Գրոսմայստեր Արամ Հակոբյանը 7-րդ խաղափուլից հետո «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի միանձնյա առաջատարն է 11:2209 Դեկ, 2025
  • Վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը. Սյունիքի մարզի 5 բնակավայրում գազանջատում է 11:1309 Դեկ, 2025
  • Միջազգային մեխանիզմները չեն հաջողել ցեղասպանությունների արդյունավետ կանխարգելման գործում. ՀՀ ԱԳ փոխնախարար 11:0309 Դեկ, 2025
  • 8 անձանց, այդ թվում՝ ՊՆ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան 10:5309 Դեկ, 2025
  • Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը 10:5109 Դեկ, 2025
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը Նյու Յորքում ընդգծել է «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի իրականացման կենսական նշանակությունը 10:4509 Դեկ, 2025
  • Մեկ օրում գրանցվել է 17 ավտովթար․ 2 մարդ զոհվել է 10:3909 Դեկ, 2025
  • Պայթյուն Արևիկ գյուղում․ կա տուժած 10:2109 Դեկ, 2025
  • Լևոն Խեչոյան-70. պատգամներ բոլոր ժամանակների համար 10:1809 Դեկ, 2025
  • Այսօր 5 հայ մարզիկ կպայքարի 1/4 եզրափակչի ուղեգրի համար. բռնցքամարտի ԱԱ 10:1509 Դեկ, 2025
  • Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին գտնվող կամուրջը 10:1109 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015