Միացյալ Նահանգները և Կենտրոնական Ասիայի երկրները հետաքրքրված են կայուն խաղաղությամբ և հնարավորություններով, որոնք ստեղծում է TRIPP նախաձեռնությունը՝ հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից:
Անդրադառնալով Կենտրոնական Ասիայի 5+1 ձևաչափին Ադրբեջանի միանալու հնարավորությանը՝ պետքարտուղարությունից ընդգծել են, որ տարածաշրջանային հարթակը գործում է արդեն 10 տարի: Գերատեսչությունը հավելել է, որ Վաշինգտոնում կայացած հանդիպումների ժամանակ քննարկվել են տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը, և Միացյալ Նահանգները շահագրգռված է այս ներուժի բացահայտմամբ: