ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

«Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում գտնվող հողամասը վերադարձվեց ՀՀ-ին. քրեական գործ կա հարուցված

ԼԼուսինե Մուրադյան

Առաջարկվում է ընդունել Կոտայքի մարզի Գառնի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Կոտայքի մարզ, համայնք Գառնի, գյուղ Գառնի հասցեում գտնվող 0,11 հա մակերեսով հողամասի նվիրատվությունը ՀՀ-ին: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ դեկտեմբերի 4-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Նախարարի տեղակալը մանրամասնեց՝ Կոտայքի մարզի դատախազը գրությամբ դիմել էր ՏԿԵՆ-ի պետական գույքի կառավաման կոմիտե՝ տեղեկացնելով, որ դատախազության կողմից ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի, ապա՝ քաղաքացու սեփականության իրավունք: Միջնորդագրի քննարկման արդյունքում գույքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Ըստ այդմ՝ առաջարկվում է ընդունել գույքի նվիրատվությունը ՀՀ-ին, և գույքն ամրացնել ՇՄՆ-ին՝ հետագա ապօրինի օտարումը կամ այլ խախտումները բացառելու նպատակով:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց գործի նախապատմությունը՝ նշելով, որ գույքը գտնվում է հանրությանը հայտնի «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում:

«Կոտայքի մարզի դատախաղության կողմից կատարվել է ուսումնասիրություն, և ներկայացվել է միջնորդագիր, արդյունքում՝ Գառնի համայնքի սեփականության իրավունքը վերականգնվել է տարածքի նկատմամբ, որը բնության հուշարձանի տարածքում է, և ըստ էության, բնության հատուկ պահպանվող տարածք է»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճշգրտեց. «Այսինքն՝ «Քարերի սիմֆոնիայի» մի հատված սեփականաշնորհված է եղել ֆիզիկական անձի կողմից, և արձանագրելով, որ դա ապօրինի է, չէր կարող սեփականաշնորհվել, որովհետև հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի հող է, այդ կետից չենք վերադարձնում համայնքին, այլ վերադարձնում ենք ՇՄՆ-ին»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում