Ես համոզված եմ, որ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրությունների արդյունքներով ՀՀ ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի: Այդ մասին կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ունեմ մեծ վստահություն, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀ ժողովուրդը, քաղաքացիները միանշանակ և աներկբա հաղթանակ կտանեն:
Ես երբեք և ոչ մի ընտրություններին այլ նպատակ չեմ ունեցել և չեմ հետապնդել, ընդ որում՝ կապ չունի՝ ես վարչապե՞տ եմ եղել, պատգամավո՞ր, թե՞ ուղղակի ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալող անձ: Այդ սկզբունքը շարունակելու է գոյություն ունենալ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրությունների շրջանակում ակնկալվող բանավեճին, Փաշինյանը հայտարարեց. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի բանավեճի հրավերն ի սկզբանե ընդունել եմ: Խորհրդարանական ընտրությունների ուղիղ եթերում կբանավիճենք»: