Դոնալդ Թրամփը հայտնել է, որ վերջին օրերին իր թիմը լուրջ առաջընթաց է գրանցել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ուղղությամբ: Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ 28 կետից բաղկացած կարգավորման ամերիկյան ծրագիրը կրճատվել է մինչև 22 կետ և կատարելագործվել՝ հաշվի առնելով Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները:
«Մնացել է միայն մի քանի տարաձայնություն: Իմ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հաջորդ շաբաթ կհանդիպի նախագահ Պուտինի հետ Մոսկվայում, իսկ ռազմական ներկայացուցիչ Դեն Դրիսկոլը կերկխոսի ուկրաինացիների հետ»,- մանրամասնել է ԱՄՆ նախագահը: Թրամփը հույս է հայտնել, որ շուտով կհանդիպի Զելենսկուն և Պուտինին, բայց միայն երբ համաձայնագիրը վերջնականացվի:
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ փաստաթղթի ստորագրման վերջնաժամկետ չի սահմանել։ Սակայն, նրա խոսքով, Կիևը ստիպված կլինի ընտրել տարածքային ավելի մեծ կորուստների, զոհերի և պատերազմը հիմա դադարեցնելու միջև: Ինչ վերաբերում է Մոսկվային, ըստ ԱՄՆ նախագահի, ռուսական կողմն արդեն զիջման է գնում՝ համաձայնելով դադարեցնել ռազմական գործողությունները:
Թրամփը վստահեցրել է, որ Եվրոպան լրջորեն կներգրավվի անվտանգության երաշխիքների մշակման գործընթացում:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: