Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Ռոմանոս Պետրոսյանը՝ նոր բաժանորդների միացման գների հնարավոր վերանայման մասին

ԼԼուսինե Մուրադյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ բաժանորդների միացման գների հնարավոր վերանայման մասին:

Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ բաժանորդների միացման գների փոփոխություներ էին տեղի ունեցել, և մարդիկ կասկածներ էին հայտնում, թե ինչքանով են հիմնավորված այդ գները, որովհետև միացման գներն էականորեն էին բարձրացել:

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը տեղեկացրեց՝ հարցի վերաբերյալ աշխատանքային քննարկում է եղել:

«Այս պահին որոշակի պատկերացում ունենք, թե մոտ ինչ չափով ենք կարողանալու վերանայել, և լիահույս եմ, որ տարեսկզբից վերանայման որոշումները կկայացվեն»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ քաղաքական նպատակադրումը չպետք է լինի հաճոյանալու համար այնքան իջեցնել, որ արդյունքում, օրինակ, 3 տարի հետո խնդիր առաջանա:

«Եթե ֆիքսենք, որ իրոք բարձր է, պետք է բերենք «գիծ՝ պլյուս պայմանական մի լումա», որ 1 լուման ներդրվի հետագա զարգացման համար»,- ասաց նա:

Ռոմանոս Պետոսյանը մանրամասնեց՝ վերանայման հարցով հաշվարկներ այս պահին արդեն իսկ կան. «Առնվազն գոնե 30-40 տոկոսով հնարավոր է վերանայում ունենանք»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում