ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՀԷՑ-ի բարձր ղեկավարության պարգևավճարների՝ կամովին հրաժարման արդյունքում 1700 աշխատակից լրացուցիչ 20 հազար դրամ է ստանում

ԼԼուսինե Մուրադյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ՝ ՀԷՑ-ում իրականացվող և ընթացքի մեջ եղող աշխատանքների վեաբերյալ:

Ռոմանոս Պետրոսյանը նախ տեղեկացրեց, որ բարձր ղեկավարության, մասնաճյուղի տնօրենների, գլխավոր տնօրենի, տեղակալների պարգևավճարները վերջիններիս՝ կամովին հրաժարվելու արդյունքում մի քանի տասնյակ միլիոն դրամի խնայողություններ են ձևավորվել:

«Նշանակման հենց առաջին ամսվանից մինչև 200 հազար դրամի համախառն եկամուտ ունեցող ՀԷՑ-ի աշխատակիցների համար ժամանակավոր կառավարչի առանձին հրամանով լրացուցիչ 20 հազար դրամ պարգևատրումներ սահմանեցինք, և արդեն 4-րդ ամիսն է, ինչ ավելի քան 1700 աշխատակիցներ օգտվում են դրանից»,- ասաց նա՝ հավելելով, որ դա շարունակական է լինելու, քանի դեռ հնարավոր չէ դրույքաչափի և հաստիքների վերանայում անել, քանի որ այդ լիազորությունը վերապահված է տնօրենների խորհրդին:

«Քանի դեռ այդ լիազորությունը մենք չունենք, և այդ փոփոխությունը տեղի չի ունեցել, մենք այդ քայլով 10-20 տոկոս բարձրացրել ենք այդ սեգմենտի աշխատակիցների աշխատավարձերը»,- ասաց նա:

Ռոմանոս Պետրոսյանը հիշեցրեց՝ ՀՀ-ում միջին աշխատավարձը 320 հազար դրամ է, ՀԷՑ-ի աշխատակիցների կեսը՝ 3400 աշխատակից, վարձատրվում է 300 հազար դրամից ցածր: Նրանցից ավելի քան 1700-ը չեն հաղթահարում 200 հազար դրամի շեմը, և ամենախոցելի այդ շերտն է 20 հազար դրամ լրացուցիչ պարգևատրում ստանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում