ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն և Ուկրաինան կարողացան բանակցությունների ընթացքում կարգավորել պատերազմը դադարեցնելու Վաշինգտոնի ծրագրի վիճահարույց դրույթների մեծ մասը. РБК-Украина

ԱՄՆ-ն և Ուկրաինան կարողացան բանակցությունների ընթացքում կարգավորել պատերազմը դադարեցնելու Վաշինգտոնի ծրագրի վիճահարույց դրույթների մեծ մասը. РБК-Украина

Հղում անելով իր սեփական աղբյուրներին՝ РБК-Украина պարբերականը հաղորդել է, որ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ին և Ուկրաինային հաջողվել է կարգավորել պատերազմը դադարեցնելու Վաշինգտոնի ծրագրի վիճահարույց դրույթների մեծ մասը։

Ըստ նրանց՝ այդ դրույթները ներառում են Ուկրաինայի զինված ուժերի չափը, Զապորոժիեի ատոմակայանը, գերիների փոխանակման ձևաչափը և դատապարտված գերիների վերադարձը։

Միևնույն ժամանակ, ըստ РБК-Украина-ի, պատվիրակությունները համաձայնել են, որ տարածքներին վերաբերող դրույթները և ՆԱՏՕ-ին չանդամակցելու մասին Ուկրաինայի Սահմանադրության մեջ ամրագրումը քննարկվեն և համաձայնեցվեն նախագահներ Զելենսկու և Թրամփի մակարդակով։

Ըստ CBS-ի՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները քննարկում են այս շաբաթ ԱՄՆ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցը կազմակերպելու հարցերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում