ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի նախագահի օգնականը խնդրել է մի քանի ուղերձներ փոխանցել Հայաստանի հասարակությանը. Քոչինյանը մանրամասնում է

Ադրբեջանի նախագահի օգնականը խնդրել է մի քանի ուղերձներ փոխանցել Հայաստանի հասարակությանը. Քոչինյանը մանրամասնում է

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ նա խնդրել է մի քանի ուղերձներ փոխանցել Հայաստանի հասարակությանը: Այդ մասին Բաքվից վերադառնալուց հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը:

«Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպման ժամանակ նա խնդրել է մի քանի ուղերձներ փոխանցել Հայաստանի հասարակությանը. առաջինն այն է, որ պատերազմն ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, որ կոնֆլիկտն ավարտվել է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտն իրենց համար ավարտված է, որ իրենք ուզում են այս չպատերազմ վիճակից կառուցել խաղաղություն և գնալ դեպի խաղաղություն, և որ նրանց համար չափազանց կարևոր է այս մեսիջը մեր միջոցով Հայաստանի հասարակությանը փոխանցելը, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ և երկարաժամկետ խաղաղություն կառուցել ու պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ, և [այն], որ երևի թե չափազանց կարևոր է, Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի:

Սրանք բառացի այն ուղիղ մեսիջներն էին, որոնք Ադրբեջանի նախագահի օգնականը խնդրել էր փոխանցել Հայաստանի հասարակությանը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում օրերս՝ նոյեմբերի 21-22-ին, Ադրբեջան էր այցելել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբ։ Հայաստանի ներկայացուցիչներ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը հանդիպել էին ադրբեջանցի գործընկերների՝ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, Քյամալա Մամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլլաևի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում