ԴԴիանա Գասպարյան

Աստանայում Մեսրոպ Մաշտոցի փողոցի բացումը հայ-ղազախական մշակութային կրթական կապերի խորացման նոր սկիզբ է. Ժաննա Անդրեասյան

Աստանայում Մեսրոպ Մաշտոցի փողոցի բացումը հայ-ղազախական մշակութային կրթական կապերի խորացման նոր սկիզբ է. Ժաննա Անդրեասյան

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի կենտրոնական փողոցներից մեկը կոչվեց Մեսրոպ Մաշտոցի անվամբ: Փողոցի բացման հանդիսավոր արարողությունն այսօր տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի, մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ:

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ Մաշտոցի փողոցի բացումը հայ-ղազախական մշակութային կրթական կապերի խորացման նոր սկիզբ է: «Լեզուն, գիրը, մշակույթը ամուր կամուրջներ են, որ միավորում են մարդկանց՝ անկախ սահմաններից ու հեռավորությունից»,- ընդգծել է Հայաստանի կրթության նախարարը:

Աիդա Բալաևան էլ նշել է, որ Մաշտոցի փողոցը հայ-ղազախական բարեկամության նոր խորհրդանիշ է: Նա համոզմունք է հայտնել, որ կինեմատոգրաֆիայի, գրադարանային և թանգարանային ոլորտներում այսօր ստորագրվող գործակցության հուշագրերը կնպաստեն երկու ժողովուրդների էլ ավելի մերձեցմանը:

Ավելի վաղ՝ Երևանի ավագանու որոշմամբ այս տարվա ապրիլին Ավան վարչական շրջանի Ալմա Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով: Փոխադարձության սկզբունքով այս պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2024-ի ապրիլին՝ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի՝ Երևան այցի ժամանակ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում