Հայտնի է «Դոմուս» հիպերմարկետի Իսակովի մասնաճյուղի հրդեհի համալիրր փորձաքննության եզրակացությունը: Հրկիզման վարկածը բացառվել է: Պարզվել է, որ 2024-ի հոկտեմբերի 7-ի հրդեհի օջախ է դարձել պահեստի հարևանությամբ գտնվող օդորակիչների սենյակը։ Կրակը տարածվել է դեպի պահեստ, ապա ամբողջ առևտրի կենտրոն: Շինության վնասը 1 միլիարդ 650 միլիոն դրամ է, իսկ այն վարձած «Դոմուս» ընկերությանը՝ ավելի քան 800 միլիոն դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում: